ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 19-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլ ի ծառայությունը։
Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Այդ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվելու։