ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը նշանակվել է Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Մինչ այդ Արշակյանն արդեն մամուլում հայտարարել էր իր նշանակման մասին` նշելով, որ արդեն մի քանի օր է` դե ֆակտո աշխատում է նախարարությունում, լինում է այնտեղ, ծանոթանում իրավիճակին, հանդիպումներ ունենում։
Նշենք, որ փոխնախարարներին նշանակում է ՀՀ վարչապետը։
Աշոտ Հակոբյանը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար էր նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով։