ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է «Եվրատեսիլի» հաղթող Նետտա Բարզիլային և նրա հետ պարել «հավի պարը»։
Իսրայելի վարչապետը զվարճալի տեսանյութը հրապարակել է Twitter-ի իր էջում։
🇮🇱🐔@NettaBarzilai pic.twitter.com/3cQtS6yNio
— Benjamin Netanyahu (@netanyahu) 16 мая 2018 г.
«Ուրախալի էր Նետտա Բարզիլային տեսնել Երուսաղեմում։ Նետտա, մենք սիրում ենք ձեզ, դուք ստիպեցիք երկրին հպարտանալ ձեզնով», — գրել է Նեթանյահուն մեկ այլ գրառման մեջ։
Նետտան վարչապետին և նրա կնոջը շաքարաքլոր է նվիրել։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ չանցավ` ելույթ ունենալով միայն մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակիչում։ Եվրոպայի գլխավոր շոուի հաղթող դարձավ Իսրայելի ներկայացուցիչ Նետտան իր «Toy» երգով։