00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ն ու Չինաստանն առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցГорода мира. Шанхай
Города мира. Шанхай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական միությունն ու Չինաստանը առևտրա–տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության ու Չինաստանի առևտրա–տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվեց Աստանայի տնտեսական ֆորումի ժամանակ, որն ընթանում է այսօր Ղազախստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին։

Չինաստանն ու ԵԱՏՄ–ն երկու տարի շարունակ ակտիվորեն բանակցում էին համագործակցության մասին համաձայնագրի թեմայով։ Համաձայնագիրը տարբեր ոլորտներում կարգավորման բարձր ստանդարտներ է սահմանում։ Այդ թվում` մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության թեմայով։

Саммит ЕАЭС (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ն ու Իրանը ազատ տնտեսական գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքեցին

«Համաձայնագիրը ոչ արտոնյալ բնույթ է կրում ու տուրքերի նվազեցում չի ենթադրում», – հայտնել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Տիմուր Սուլեյմենովը։

ԵԱՏՄ — Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր կնքվեց նաև ԵԱՏՄ — Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը։

Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան — Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,–գրել է նա։

2017 թվականի հոկտեմբերի 1–ին Չինաստանի կոմերցիայի նախարար Ճուն Շանն ու (ԵԱՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան համատեղ հայտարարություն են ստորագրել` Չինաստանի ու ԵԱՏՄ–ի համագործակցության վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին։

Ավելի վաղ` ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել էր ԵԱՏՄ–ի ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ժամանակավոր համաձայնագրի ստորագրման մասին։ Սարգսյանը պարզաբանել է, որ ժամանակավոր համաձայնագիրը երեք տարով է կնքվում։

Այդ ընթացքում կողմերը պետք է ազատ տնտեսական գոտու լիածավալ համաձայնագրի մասին պայմանավորվածություն ձեռք բերեն։ Համաձայնագրի իրականացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխադարձ առևտրի ծավալները, որը նախորդ տարի 2,7 միլիարդ դոլար է կազմել։

Հայաստանի պատվիրակությունը մայիսի 16–ին եռօրյա աշխատանքային այցով Աստանա է մեկնել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ Աստանա է մեկնել նաև ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Լրահոս
0