ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Շիրակի մարզում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արշակ Մեսանյանի վարած Opel Astra մակնիշի և Մարալիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Ժորա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին, ժամը 17:20-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ավտոմեքենայի մեջ գտնվող 4 տարեկան Մարկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: