ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ս. Թադեոս Առաքյալի վանքի մերձակա երեք հայկական պատմական կոթողների վերանորոգման աշխատանքների մեկնարկել են։ Այս մասին հայտնում է Asbarez-ը` հղում անելով իրանական աղբյուրներին։
«Կոթողներից մեկը Ս. Սանդուխտ կույսի դամբարանն է, որը գտնվում է Թադեոս Առաքյալի վանքի մերձակա հյուսիսային բարձրունքներում և կառուցվել է 1813 թվականին։ Մյուս կոթողը Ս. Սանուդխտ կույսի մատուռն է, որը գտնվում է վանքի հարավային բաժնում՝ դեպի վանք տանող ճանապարհի վրա։
Վերանորոգվում է նաև Ս. Թադեոս Առաքյալի վանքի հյուսիսային կողմում գտնվող Ս. Զաքարեի եկեղեցին։
Իրանի իշխանությունը նորոգման աշխատանքների համար 24 հազար դոլար է հատկացրել։
Ս. Թադեոս առաքյալի վանքը հայկական ճարտարապետական հուշարձան և սրբատեղի է, որը գտնվում է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի (պատմական Արտազ գավառի) Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելք:
Հուշարձանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: