ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 14-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ին և 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը 13-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևանում մայիսի 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: