00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտահերթ ընտրություններն ու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում. խորհրդարանը կցրվի՞

© Sputnik / Asatur YesayantsЗаседание НС Армении
Заседание НС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Հայաստանի ժամանակավոր կառավարության ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ու խորհրդարանը ցրելու անհրաժեշտություն չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը կքննարկվի Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելուց հետո։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նա կարծում է` զուտ տեխնիկապես ավելի ճիշտ կլինի, որ ընտրությունները գագաթնաժողովից հետո անցկացվեն։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք

Այս տարվա հոկտեմբերին կայանալիք մեծ միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մոտ 80 ֆրանսալեզու երկրների առաջնորդները, հսկայական դերակատարություն կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակության համար։ Հակոբյանը կարծում է, որ վարչապետն այս միջոցառումն իր համար առավելագույնս շահավետ կդարձնի։

«Սակայն միաժամանակ Հայաստանի քաղաքական գործընթացի կողմերը շահագրգռված են, որ արտահերթ ընտրությունները նվազագույնը կես տարի անց կայանան։ Կարծում եմ` ընտրությունները լավագույն դեպքում տարեվերջին կանցկացվեն», — ասաց նա։

Նշենք, որ դեռ հանրահավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին, ըստ որի` խորհրդարանը կմերժի կառավարության ծրագիրը ու կցրվի։ Հիմա Փաշինյանի առաջնահերթությունները փոքր-ինչ փոխվել են։ Ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունը ևս մի քանի ամիս էլ կաշխատի։

Քաղաքագետ Ալեքսանդր Մակարովը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թեև հիմա չի խոսվում արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, Փաշինյանն ու նրա թիմն իսկապես ուզում են փոխել ուժերի հարաբերակցությունը Ազգային ժողովում։ Հիմա խորհրդարանական մեծամասնություն է կազմում Հանրապետական կուսակցության խմբակցությունը, որը հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Փաշինյան–Պուտին առաջին հանդիպումը կայացավ. լուսանկարներ

«Հասկանալի է, որ տվյալ պահին արտահերթ ընտրություն անցկացնելու համար սահմանադրական հիմքեր չկան։ Կառավարության ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի, ու խորհրդարանը ցրելու համար հիմք չի լինի», — ասաց փորձագետը։

Մարկարովը նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանում նոր կառավարության հետ կապված բավականին դրական ակնկալիքներ կան։

Սա բավականին կարևոր սոցիալական կապիտալ է, որին տիրապետում է Փաշինյանի կառավարությունը, ու եթե այդ կապիտալն ուղղվի քաղաքական վերափոխումներին, ապա մեծ հավանականություն կա, որ երկրում իրական բարեփոխումներ կլինեն։

Լրահոս
0