ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովին «բռնացրել» և նկարել են Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։
Հաղորդավարը դիտել է «Եվրատեսիլի» եզրափակիչը ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Նրանց միասին նկարել են Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում։ Լուսանկարը հայտնվել է Instagram սոցիալական ցանցում։ Հատկանշական է, որ Մալախովն ինքն է տեղադրել լուսանկարն իր անձնական էջում։
«Քնեցի՝ սպասելով մրցույթի արդյունքներին», — գրել է Մալախովը։
Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են Մալախովին։
«Նողկալի է, ցած եք ընկնում», — գրել է օգտատերերից մեկը։
«Ինչ-որ բան կոտրվել է ձեր մեջ, Անդրեյ։ Սթափվե՛ք և վերադարձեք այն Անդրեյին, որին մենք սիրում ենք և հպարտանում նրանով», — գրել է նրա երկրպագուներից մեկը։
«Անդրեյ, ինչպե՞ս կարող էիր։ Իսկ ես քեզ հարգում էի, մարդ ես գտել հետը Եվրատեսիլը դիտելու։ Նողկալի Շեպոկլյակ», — գրում են օգտատերերը։
Դատելով ամեն ինչից՝ Մալախովը որոշել է քննադատությունն անպատասխան թողնել։ Երևում է, որ Վիտալինան նույնպես որոշել է չարձագանքել։
Ավելի վաղ Ջիգարխանյանն արգելել է հաղորդավար Անդրեյ Մալախովին հիշատակել իր անունը: Ջիգարխանյանն այդպիսի նամակով դիմել էր «Ռոսիա» հեռուստաալիքին։ Առաջին հերթին, խոսքը գնում էր «Մալախով։ Ուղիղ եթեր» թոք շոուի մասին։