ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար նշանակվեց երեկ` մայիսի 11-ին։ Նշենք, որ նա այս համակարգում աշխատելու փորձ ունի. նախկինում զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։