ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նոր կառավարությունում կներկայացվի «Ծառուկյան» դաշինքը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նրանց հետ քննարկումներ ենք անցկացրել նոր կառավարության համար», — ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քննարկումներ կլինեն նաև ՀՅԴ-ի հետ։
Փաշինյանն ավելացրեց, որ կառավարությունը չի ձևավորվի կոալիցիոն սկզբունքով։
Փաշինյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ով կմնա նոր կառավարության կազմում Դավիթ Տոնոյանից բացի, որը ԱԻՆ-ի փոխարեն կղեկավարի պաշտպանության նախարարությունը։
«Նշանակումները կլինեն իրենց ժամանակին», — հայտարարեց նա։
Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար նշանակել։ Տոնոյանը մի քանի տարի առաջ եղել է պաշտպանության փոխնախարարը։