ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ կարող է շարունակել պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Այդ մասին նա ասաց լրագրողներին։
Մեկնաբանելով նրա հրաժարականի պահանջով երեկվա ակցիաները` Մարգարյանը նշեց, որ հիմա օրակարգում այդ հարցը դրված չէ և չի քննարկվել կառավարությունում։
«Քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով` իր բոլոր ծրագրերին համապատասխան», — ասաց նա։
Հիշեցնենք, որ նոր կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 11-ին անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է մի շարք կադրային որոշումների մասին։