ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արմավիրում կարկտահարության դեպք է գրանցվել։ Այսօր կառավարության առաջին նիստն այս թեմայով է սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գյուղատնտեսության ու ԱԻ նախարարների պաշտոնակատարներից պարզաբանումներ է պահանջեց։ Վերջիններն ասացին, որ վնասը դեռ հաշվարկված չէ, իսկ կարկտակայաններն այդ տարածքը չեն ծածկում։
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկեց օրակարգում ընդգրկված հարցերը հաստատել քվեարկությամբ։ Ապա ավելացրեց. «Դա միշտ իմ վերապահումն է եղել, որ կառավարությունը հարցերն ընդունում է առանց քվեարկության։ Լավ դուք աշխատեք այնպես, ինչպես սովոր եք, մենք այլ կերպ կաշխատենք»,– ասաց նա։
Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո այսօր` մայիսի 11-ին, առաջին նիստն է գումարել։ Քանի որ, Փաշինյանը կառավարության նոր անդամների ոչ մի նշանակում առայժմ չի արել, կառավարության դահլիճում ներկա են նախկին նախարարները` պաշտոնակատարների կարգավիճակով։
Ի դեպ, կառավարության շենք Նիկոլ Փաշինյանը մուտք էր գործել գլխավոր մուտքից, որտեղ Նալբանդյան փողոցից եկել էր ոտքով։ Շենքի մոտ հավաքված քաղաքացիները նոր վարչապետի ծափերով էին դիմավորել:
Նիկոլ Փաշինյանը մոտեցել ու լսել է շենքի դիմաց հավաքված քաղաքացիների խնդիրները և նույնիսկ տեղում հեռախոսով որոշ հանձնարարություններ տվել պատասխանատուներին։