https://arm.sputniknews.ru/20180510/vostika-txamard-xoshtangum-11958447.html
Ոստիկանները Վանաձորում խոշտանգել են տղամարդուն և ստիպել, որ խոստովանի չկատարած հանցանքը
Ոստիկանները Վանաձորում խոշտանգել են տղամարդուն և ստիպել, որ խոստովանի չկատարած հանցանքը
Sputnik Արմենիա
Իրավապահ մարմինների հետ «շփումն» ավարտվել է ծեծով, որից հետո տղամարդուն ստիպել են խոստովանել չկատարած հանցանքը։ 10.05.2018, Sputnik Արմենիա
2018-05-10T15:01+0400
2018-05-10T15:01+0400
2018-05-10T15:01+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1121/23/11212315_0:119:1100:742_1920x0_80_0_0_8fb4b49fa025562a4b1a1c52856f02e4.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1121/23/11212315_0:84:1100:777_1920x0_80_0_0_23d0f026d96869f2f333eb87b6eec7ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, պատահարներ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ոստիկանները Վանաձորում խոշտանգել են տղամարդուն և ստիպել, որ խոստովանի չկատարած հանցանքը
Իրավապահ մարմինների հետ «շփումն» ավարտվել է ծեծով, որից հետո տղամարդուն ստիպել են խոստովանել չկատարած հանցանքը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Պ.-ն հայտնել է, որ մարտի 29-ին ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին և ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` տղամարդը հայտնել է, որ ոստիկանները խոստովանությունը կորզել են նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու սպառնալիքով, ինչպես նաև բռնություն գործադրելով:
Նա նաև հայտնել է, որ ոստիկանների գործադրած բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Կատարվում է նախաքննություն: