ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան փողոցի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: