ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հաղորդավար Միխայիլ Գալուստյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ու ներկայացրել է գլխավոր ամառային պարագաները։
Լուսանկարում Գալուստյանը շորտերով է։ Շուոմենի ձեռքում Marshall ռադիոընդունիչ է ու բադմիտոնի փայտ։
«Ժամանակն է ներկայացնել տղամարդկանց ամենակարևոր պարագաները` ճանճասպանն ու հաղորդիչը», – կատակել է գալուստյանը։
Շոումենի բաժանորդներն ինչպես միշտ ակտիվ են։ Լուսանկարը հրապարակելուն պես մեկնաբանությունների տեղատարափ է սկսվել. «Մոծակներին եք քշու՞մ», «Ուրախ եմ ձեզ համար։ «Իսկ մեզ մոտ Եկատերինբուրգում ձյան փաթիլներ են», «Ղրղըզստանը ձեզ լավ օր է մաղթում», «Արա, սիրուն տղա»։
Գալուստյանի բաժանորդների մեծ մասը Սոչիի հայի պես հումորիստներ են։ Նայելով բնության գրկում արված լուսանկարներին` օգտատերերից մեկը գրել է. «Մանղալն է պակասում»։