ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական համայնքապետերը ակտիվորեն բանակցում են ԲՀԿ-ի հետ՝ ՀՀԿ-ից ԲՀԿ թավշյա անցում կատարելու համար:
Նրանք ուղղակի փորձում են հասկանալ, թե արդյոք ԲՀԿ-ն կվերածվի իշխանական կուսակցության և ի զորու կլինի պաշտպանել իրենց շահերը իշխանության ներսում:
Իսկ դրա ամենաստույգ ցուցիչը կլինի ԲՀԿ-ի ներկայացվածությունը ապագա կառավարությունում»: