00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին. հին դեմքեր` նոր մանդատներով

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ տեղն, ինչպես ասում են, դատարկ չի մնում։ ԱԺ–ից հեռացած պատգամավորների փոխարեն շուտով օրենսդիր մարմնի աշխատանքներին կմասնակցեն նոր դեմքեր կամ հին դեմքեր` նոր մանդատներով։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Իշխանական համակարգում փոփոխությունները միայն գործադիր իշխանությունով չեն սահմանափակվի։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանում ևս 4 պատգամավորներ կփոխվեն։

Փոփոխություններ են նախատեսվում ՀՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցություններում։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պատգամավոր Արմեն Բաբայանը լքում է ԱԺ–ն. նա վերադառնում է կոնֆետների՞ն

Մանդատից հրաժարված առաջին պատգամավորը ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանն էր, որը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը։ Ավալյանի հրաժարականն արդեն ընդունված է, նա այլևս պատգամավոր չէ, բայց ՀՀԿ-ն դեռ չի հայտարարում, թե ով է խորհրդարան գալու նրա փոխարեն։

Ավալյանը պատգամավորական մանդատ էր ստացել ռեյտինգային ընտրակարգով` Տավուշի մարզից, ուստի Ընտրական օրենսգրքի համաձայն, նրան պետք է փոխարինի նույն ընտրակարգով նույն ընտրատարածքից ձայներով նրան զիջած հաջորդ թեկնածուն։

Տվյալ դեպքում 17 113 ձայն ստացած Ավալյանին հաջորդում են գործարար Հակոբ Հակոբյանը` 8090 և Կարեն Նազարյանը՝ 3712 ձայնով: Օրենքով Ավալյանին պետք է փոխարինի Հակոբյանը, իսկ նրա ինքնաբացարկի դեպքում` Նազարյանը։

Հակոբ Հակոբյանը հանրությանն առավել հայտնի է որպես Երևանի և Դիլիջանի գարեջրի գործարանների սեփականատեր ու նախորդ գումարման ԱԺ պատգամավոր։ Իսկ Կարեն Նազարյանին, թերևս, միայն Տավուշում են ճանաչում։ Նա այդ մարզի մարզպետարանի կրթության և մշակույթի բաժնի վարչության պետն է։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են պատգամավորները հրաժարվել մանդատից. «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի առաջին ընտրության օրը մանդատ կորցրած հաջորդ պատգամավորը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր։ Նա կուսակցության ու խմբակցության որոշմանը դեմ գնալու և Փաշինյանին դեմ քվեարկելու համար զրկվեց ոչ միայն մանդատից, այլև կուսակցական անդամատոմսից։

Վարդանյանն այսօր մինչ աշխատանքային օրվա ավարտն իրավունք ունի հետ վերցնելու հրաժարականի դիմումը, բայց եթե չվերցնի, ապա ՀՅԴ-ում արդեն որոշել են` նրան կփոխարինի համամասնական ցուցակում նրան հաջորդող Ռուզան Առաքելյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՅԴ գրասենյակից։

Այսօր հայտնի դարձավ, որ Աղվան Վարդանյանից բացի, հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը։ Եթե նա 7-օրյա ժամկետում չփոշմանի ու հետ չվերցնի դիմումը, ապա նրա փոխարեն խորհրդարան կգա ՀՅԴ համամասնական ցուցակում նրան հաջորդող Սպարտակ Սեյրանյանը։

Թե՛ Ռուզան Առաքելյանը, թե՛ Սպարտակ Սեյրանյանն արդեն եղել են ԱԺ-ում։ Սեյրանյանը 2008-09թթ-ին նաև Կրթության ու գիտության նախարար է աշխատել։

Խորհրդարանը լքած 4-րդ պատգամավորը ՀՀ վարչապետ ընտրված «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։

Агван Варданян - Sputnik Արմենիա
Աղվան Վարդանյանին հեռացրին Դաշնակցությունից. նա այլևս «ընկեր» չէ

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել, թե ով է փոխարինելու Փաշինյանին։

«Ընտրական օրենսգրքով նրան պետք է փոխարինի Ալեն Սիմոնյանը, որն ընտրություններում ստացած ձայներով հաջորդում է Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Գորգիսյանը` հավելելով, որ Սիմոնյանն իր որոշման մասին առայժմ չի հայտնել։

Բանն այն է, որ Սիմոնյանը Երևանի ավագանու անդամ է և պատգամավորական մանդատն ընդունելուց առաջ նախ պետք է հրաժարվի ավագանու անդամի մանդատից։

Ալեն Սիմոնյանի ծրագրերն անձամբ իրենից ճշտել չհաջողվեց։

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 4 ընտրատարածքում ստացել էր 11 513 ձայն։ Նույն ընտրատարածքում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը` ստանալով 1 870 ձայն։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։ Փաշինյանի կառավարության ձևավորումն այս պահին ընթացքի մեջ է, և բացառված չէ, որ դրանում կընդգրկվեն նաև Փաշինյանի քաղաքական թիմի պատգամավոր անդամները։ Բացառված չէ նաև, որ այլ քաղաքական ուժերի պատգամավորներ ևս որոշեն վայր դնել պատգամավորական լիազորությունները։ Հետևաբար գործադիր իշխանությանը զուգահեռ փոխատեղումներ են սպասվում նաև օրենսդիր մարմնում։

Լրահոս
0