ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը` միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը, CBS հեռուստաալիքով հեռարձակվող Սթիվեն Քոլբերթի շոուի եթերում մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները։
«Ես հայ եմ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում` անարյուն հեղափոխությունը, իսկապես աներևակայելի է», — ասել է Օհանյանը։
Բացի այդ, նա պատմել է, թե ինչպես է ծանոթացել Սերենա Ուիլյամսի հետ և սիրահարվել նրան։ Հայ միլիոնատիրոջ ռոմանտիկ արկածների մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։