00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլի» և Սևակ Խանաղյանի երկրպագուները զայրացած են

© Sputnik / Asatur YesayantsСевак Ханагян
Севак Ханагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ-2018»–ի առաջին կիսաեզրափակիչն անցկացվեց երեկ Լիսաբոնում։ Մրցույթի երկրպագուների մոտ մեկ երեկոյի ընթացքում մրցույթի կազմակերպիչներին ուղղված բազում հարցեր առաջացան. չէ՞ որ արտիստները, որոնց երկրպագում էին, չանցան եզրափակիչ։

«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը միշտ ներկայացվել է որպես ոչ քաղաքականացված միջոցառում, որտեղ ժյուրին անաչառ գնահատում է տաղանդը, ձայնային տվյալներն ու տարբեր երկրները ներկայացնող արտիստների շոուն։

Չի կարելի հերքել, որ «Եվրատեսիլն» ամենամեծ վարկանիշ ունեցող երաժշտական մրցույթն է։ Ամբողջ աշխարհի երաժշտասերներն ամեն տարի անհամբեր սպասում են մայիսին, որպեսզի վայելեն շոուն։ Եվ այսպես, երեկ ամբողջ Եվրոպան գամված էր հեռուստաէկրանների դիմաց և հետևում էր առաջին կիսաեզրափակիչի արդյունքներին։

«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչ փուլում հայտնվելու համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչներ։

Քամուց քշվածները

Հայաստանը ներկայացնող մասնակից Սևակ Խանաղյանը, ցավոք, չանցավ եզրափակիչ փուլ։ Qami երգը գուցե չէր համապատասխանում եվրոպական գլխավոր մրցույթի ձևաչափին, բայց «Եվրատեսիլի» երկրպագուներից շատերն էին հավանել Հայաստանի ներկայացուցչի կատարումը։ «Հիանալի ելույթ», «ուժեղ ձայն». Սևակի ելույթից հետո նման մեկնաբանություններ հայտնվեցին սոցցանցերում։

Երգիչն Instagram-ի իր էջում Հայաստանի պատվիրակության հետ լուսանկար է հրապարակել Altice Arena համերգասրահից։

Բաժանորդները երգչի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել. «Այդ, ինչպե՞ս։ Մենք բոլորս հույս ունեինք, որ նա նույնիսկ առաջին տեղը կզբաղեցնի, բայց ոչինչ։ Սևակ ջան, դու մեզ համար միշտ հաղթող ես», «Մենք հպարտանում ենք ձեզնով։ Խնդրում եմ` չտխրեք», «Դու, միևնույնն է, լավագույնն էիր, Սևակ»։ Օգտատերերից մեկը գրել է. «Արդար չէ։ Դու ավելի լավն էիր, քան Իսրայելի աղջիկը (Netta)։ Այդ ինչ երգ էր։ Այնպես էին արել, որ գրեթե ոչ մի երկիր չկարողանա քվեարկել Հայաստանի օգտին։ Միևնույնն է, դու մեր հպարտությունն ես»։

Իհարկե, ոմանք նաև քննադատել են Սևակի լիրիկական երգը։ Նրանց կարծիքով, «Եվրատեսիլի» համար նախատեսված երգը պետք է առանձնանա և հիշվի, իսկ Հայաստանի ներկայացուցչի երգը դժվար է հիշել։

Եթե YouTube-ում հետևենք Eurovision-ի ալիքին, կտեսնենք, որ մեծամասնությանը զայրացրել է այն փաստը, որ Խանաղյանը եզրափակիչ չանցավ։ Vania costa անունով օգտատերը գրել է, որ Սևակը «Եվրատեսիլի» ամենաբարդ կիսաեզրափակիչի ևս մեկ զոհ է։

«Խնդրում ենք` հետագայում չդադարեք հայերեն երգել», — Սևակին է դիմել բաժանորդը։

Երկրպագուները զայրացած են

Մրցույթի երկրպագուներից շատերին զարմացրել է նաև այն փաստը, որ եզրափակիչ անցան Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի ներկայացուցիչները, իսկ Yianna Terzi-ի (Հունաստան) և ALEKSEEV-ի (Բելառուս) պես հիանալի արտիստները դուրս մնացին մրցույթից։

Instagram-ում «Եվրատեսիլի» պաշտոնական էջում արված այդ գրառման տակ կարելի է գտնել «Where is Armenia?» («Ո՞ւր է Հայաստանը»), «Where is Greece?» («Ո՞ւր է Հունաստանը») ոճի բազում մեկնաբանություններ, որոնք գրել են աշխարհի տարբեր երկրների բաժանորդները։

Ուշադրության կենտրոնում են հայտնվել Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Ֆուրեյրանը և Իսրայելի ներկայացուցիչ Նետան։ Հանդիսատեսն ու ժյուրին տենդագին քվեարկում էին կիսամերկ կնոջ և ֆրիկ-շոուի օգտին։ Ի դեպ, բուքմեյքերները հենց նրանց են ֆավորիտ համարում։ Նրանց կարծիքով, այս արտիստներից մեկն է առաջին տեղը զբաղեցնելու։

Արևմտյան ԶԼՄ-ներն արդեն հասցրել են երեկվա շոուն «մահվան կիսաեզրափակիչ» անվանել։ Ի դեպ, ռուս լրագրողները նաև նշում են, որ եզրափակիչ չանցած մորուքավոր և հաղթանդամ Սևակի հուզիչ բալլադը շատերի համար շոկային էր։

Իհարկե, «չքաղաքականացված» մրցույթի եզրափակիչ չանցած արտիստների համար սա իրենց մասին պատմելու և մի քանի հարյուր նոր երկրպագուներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր ։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018» 63-րդ երաժշտական մրցույթն առաջին անգամ անցկացվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 8-ին։ Երկրորդը նախատեսված է մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։

Լրահոս
0