00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոզի Արմենն առաջին անգամ Հայաստան եկավ Մոսկվայի տրիումֆից հետո, հիմա եկել է եռագույնով

© Sputnik / Karen EpremyanРози Армен
Рози Армен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարսահարդարի և դերձակուհու դուստր Ռոզի Արմենը կես դար բեմում է և հասցրել է նվաճել մեծ բեմահարթակներ։

1960 և 70-ական թվականներին հայտնի ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը պատրաստվում է պատմական հայրենիք գալ։ Այս մասին նա հայտնել է Facebook —ի իր էջում` Փարիզի օդանավակայանում հայկական եռագույնը ձեռքին արված լուսանկարներ հրապարակելով։

Оборона Севастополя и битва за Крым - Sputnik Արմենիա
Ձեռնամարտ գրեթե յուրաքանչյուր խրամատում. ինչպես է Հարություն Չաքրյանն ազատագրել Սևաստոպոլը

Վերջին, երևի, կես դարի ընթացքում դա Ռոզի Արմենի առաջին այցը չէ Երևան։ Ավագ սերունդը հիշում է նրա մի շարք համերգները ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ մյուս քաղաքներում, որտեղ նա ելույթ էր ունենում լեփ-լեցուն դահլիճներում։ Շառլ Ազնավուրն ու Ռոզի Արմենը ժամանակին այն բանի խորհրդանիշը դարձան, որ ոչ մի պետական «վարագույր» ի զորու չէ պատմական Հայաստանի հետ խզել սփյուռքի կապերը։

Ռոզի Հովհաննիսյանը սկսեց ելույթ ունենալ «Արմեն» բեմական կեղծանունով` ցանկություն ունենալով ընդգծել իր էթնիկ ծագումը։ Հայրը` նախիջևանցի վարսավիրն ու մայրը` Անկարայում ծնված դերձակը, հանդիպեցին Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Փարիզը դարձավ այս ընտանիքի ստեղծման ու դստեր ծնվելու վայրը, Ռոզիին վիճակված էր դառնալ կանանց շարքում ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

«Ծնողներս ինձ հետ միշտ հայերեն են խոսել։ Մայրս հաճախ էր կրկնում, որ մենք հայ ենք, իսկ Հայաստանը մեր հայրենիքն է։ Սակայն մենք պետք է երախտապարտ լինենք Ֆրանսիային, քանի որ այն մեզ ընդունեց դժվար ժամանակ և մեր տունը դարձավ», — ասել է Ռոզին հարցազրույցներից մեկում։

Ռոզիի երաժշտական ունակություններն ի հայտ եկան մանուկ հասակում` 4 տարեկանում նա արդեն հաճախում էր սիմֆոնիկ նվագախմբի դպրոցի պարապմունքներին, և համերգներին նստած, պատկերացնում իրեն մեծ տարիքում` դիրիժորական փայտիկը ձեռքին։ Սակայն շուտով մանկական մտադրությունները սովորականի պես շտկվեցին` սիմֆոնիկ դպրոցից հետո կոնսերվատորիայում վոկալային դասընթացների սկսեց հաճախել։

Джон Киракосян - Sputnik Արմենիա
Ջոն Կիրակոսյան. Արցախյան շարժման նախակարապետ նախարարը բնավորությամբ պաշտոնյա չէր

Ոչ թե ծնողները դեմ էին նրան, որ իրենց դուստրը երգչուհի կդառնա, պարզապես նրանց դուր չէր գալիս, որ Ռոզին սկսել էր երգել ռեստորաններում և սրճարաններում։ Ծնողները հայ էին, և դա բնական էր։ Սակայն հասարակական սննդի այն հաստատություններ, որտեղ Ռոզին երգում էր, հավանաբար, այցելում էին բարեկիրթ մարդիկ, քանի որ երգչուհին արագ աճեց, մեծացավ ու դուրս եկավ այդտեղից։ Ռոզին շատ էր տարբերվում իր ձայնով և կերպարով սրճարանային երգչուհիներից և միանգամից մի քանի աստիճան առաջ անցավ։

Փարիզում նա ճանաչում ձեռք բերեց 1961 թվականին` մյուզիք հոլերից մեկում դեբյուտային համերգից հետո։ Արժե արդյոք խոսել այն մասին, որ այն ժամանակ Փարիզի կողմից ճանաչվելը երգչուհու համար համաշխարհային համբավ էր նշանակում… Այդպես էլ եղավ։ Մոտ մեկ տարի անց Ռոզին թողարկեց իր առաջին ալբոմը, որում ներառված ստեղծագործությունները զբաղեցնում էին հիթ-շքերթների վերևի հորիզոնականները։ Այո, այո, հիթ-շքերթների, որոնք ամենևին էլ համացանցի դարի ստեղծագործություն չեն։

Եվ անմիջապես հյուրախաղեր սկսվեցին` սկզբում մոտակա եվրոպական երկրներում, Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, իսկ հետո` նաև ԽՍՀՄ-ում։ Ֆրանսիահայ երգչուհին Երևանում հայտնվեց Մոսկվայից հետո` միության հանրապետության մայրաքաղաքում հյուրախաղերը չէին կարող ավելի շուտ լինել, քան միության մայրաքաղաքում։

Եվ, հավանաբար, դա լավ էր։ Լավ էր, որովհետև հայրենիք Ռոզին եկավ տրիումֆից հետո` այլ կերպ հնարավոր չէ անվանել այն բազմաթիվ համերգները, որոնք նախատեսված չէին պայմանագրով։ Երևան Ռոզի Արմենը եկավ արդեն Արամ Խաչատրյանի օրհնությունը ստանալուց հետո։

Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտը, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահը և Նյու Յորքի «Կարնեգի հոլ»-ն ամեն մի կատարող չէ, որ կարող էր լցնել իր երկրպագուներով։ Երգչուհուն, որը հավասարապես հեշտությամբ ու ազատ երգում էր տարբեր լեզուներով (և համեմատաբար ազատ խոսում), դա հաջողվում էր անել երկար տարիների ընթացքում։

1988 թվականին, երբ Հայաստանում սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ, Ռոզի Արմենն արդեն մասնավոր համերգներ չէր տալիս` սահմանափակվելով հազվադեպ հատուկ հրավերքներին և կոնկրետ նախագծերի շրջանակներում ելույթ ունենալով։ Սակայն մեծն Ազնավուրը նրան չմոռացավ։

Շառլն առաջարկեց նրան մասնակցել Pour Toi, Armenie հայտնի ստեղծագործության ձայնագրությանը, որը ֆրանսիական և համաշխարհային հիթերի բարձր հորիզոնականներն էր զբաղեցնում երկու ամսից ավելի։ Չի կարելի ասել, որ Ռոզի Արմենը ուրախությամբ է համաձայնել մասնակցել ձայնագրությանը, ինչ ուրախություն…

Լրահոս
0