00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ու արցախյան հակամարտության բանակցությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելը Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափում։ Այսօր Արցախում, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ վարչապետը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն իր որոշումը կհայտնի առաջիկա օրերին

Նա նաև հիշեցրեց, որ ՄԽ 1992թ-ի մանդատով Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության լիիրավ կողմ։

«Հետևաբար, ես համարում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատով` լիարժեքության պայմաններում, որովհետև կարծում եմ, որ Ղարաբաղի բացակայությունը բանակցային սեղանից այն չէ, ինչ նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ մանդատով»,- ասաց Փաշինյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։

«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը հավատարիմ է մնում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջին, քանի որ այն ոչ թե հայ-թուրքական, այլ ցեղասպանությունների ճանաչման միջազգային սկզբունքի կարգավորման առարկա է։

Հայ-թուրքական արձանագրությունները Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Դրանցով նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց որպես նախապայման առաջ քաշել Ադրբեջանի հետ հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորման նախապայմանները, 2018 թվականի մարտի 1-ին հայկական կողմը չեղյալ հայտարարեց դրանք։

Լրահոս
0