00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետք է հասկանալ ժողովրդին, որին ղեկավարում ես». Քեոսայանը՝ Հայաստանի հեղափոխության մասին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցРежиссер Тигран Кеосаян
Режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուսաստանցի կինոռեժիսորը հավատում է, որ առողջ դատողությունը կհաղթի, և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նույնը կմնան։

Sputnik Ալեքսեյ Ստեֆանով

Մինչև Հայաստանում նոր վարչապետ էին ընտրում, Sputnik Արմենիայի թղթակիցը Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպել է հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ Խոսքն, իհարկե, եղել է Երևանում տիրող իրավիճակի մասին։

«Ցանկացած փողոցային հեղափոխություն վախեցնում է, որովհետև դա էվոլյուցիոն գործընթաց չէ։ Աշխարհի բոլոր երկրներում հեղափոխությունների փորձն ամենահաջողը չէ, այլ ավելի շուտ վտանգավոր է։ Բայց պետք է հասկանալ, թե ինչի պատճառով է առաջացել վտանգը։ Կարելի է շատ երկար ուշադրություն չդարձնել, որ հանրապետությունում անհավանական բաներ են տեղի ունենում։ Համարել, որ ոչ ոք դուրս չի գա փողոցներ և չի վրդովվի։ Պետք է նաև հասկանալ ժողովրդին, որին դու ղեկավարում ես։ Այո, մարդիկ կհեռանան, կհեռանան, կհեռանան, բայց մի օր կասեն` «Բավական է»։ Ուրեմն ինչու՞ հասցնել այդ «սահմանին»», — կարծում է Քեոսայանը։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի հանելուկը. Հայաստանը հանձնեց քննությունը, առջևում ավելի բարդ գլուխկոտրուկներ են

Չնայած նրան, որ ռեժիսորն ապրում ու աշխատում է Մոսկվայում, նա ուշադիր հետևում է իր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծված իրավիճակի մասին գիտի ոչ թե լուրերով, այլ, ինչպես ինքն է ասում, ընկերների շնորհիվ՝ ներսից։ Գիտի, թե ինչի մասին է խոսում, բայց կարծում է, որ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ իրավունք չունի դատողություններ անել Հայաստանում իշխանափոխության մասին։

«Ես կարծում եմ, որ դա կոռեկտ չէ։ Ես երազում եմ միայն մի բանի մասին, որպեսզի այդ հուզումներն անարյուն ավարտվեն, ինչպես դա տեղի է ունեցել մինչև օրս։ Թեև ես որոշակի անհանգստություն ունեմ ապագայի համար։ Հռչակագիրը հռչակագիր, բայց ես հիշում եմ, թե ինչի մասին է խոսել Փաշինյանը 2-3 տարի առաջ», — ասում է Քեոսայանը։

Ռեժիսորն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության ու ռազմավարական գործընկերության երդվյալ կողմնակից է։ Ոչ թե հռչակագրային բարեկամության, այլ պատմական։ «Դա չի սկսվել կոմունիստների և անգամ Նիկոլայ 2-րդ կայսեր օրոք, մեր ընկերության հիմքը դրվել է դեռ 12-րդ դարում, երբ հայերն առաջին անգամ սկսել են բնակություն հաստատել Հին Ռուսիո տարածքում։ Ուստի ես հույս ունեմ, որ հռչակագրերը, որոնք հնչել են երկրի խորհրդարանում նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այն մասին, որ Ռուսաստանի հետ բարեկամության և ռազմավարական գործընկերության քաղաքականությունը չի վերանայվի, ուղղակի խոսքեր չեն», — նշել է ռեժիսորը։

Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է անվտանգության հետ կապված իրավիճակը

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը նույնպես շատ սխալներ է թույլ տվել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ։ «Ռուսաստանն արտաքին գործերի նախարար է ունեցել՝ Անդրեյ Կոզիրևը, որն ասել է` «Իսկ հիմա վերջ, ցրվեք»։ Իմ կարծիքով՝ նա ուղղակի թշնամի է, դավաճան։ Բայց նա աշխատել է այդ ժամանակի հարացույցում։ Ի՞նչ ասել, եթե նախագահ Ելցինը զանգահարել է ոչ թե իր խորհրդարանի նախագահին, այլ ԱՄՆ-ի նախագահ Բուշին՝ ասելով «ես ուզում եմ զեկուցել»։ Կարելի՞ է արդյոք նման բան պատկերացնել։ Մի՞թե դա սարսափելի չէ։ Այդ դեպքում ի՞նչ կարելի է սպասել արտգործնախարարից»։

Ռուսաստանի գրավիչ կերպարը պետք էր կառուցել թեկուզ 2000-ականների կեսերից, կարծում է ռեժիսորը։ «Փառք Աստծո, Հայաստանում չկան հակառուսական կարգախոսներ, ժողովուրդը իմաստուն է։ Բայց Ռուսաստանը պետք է ավելի գրավիչ դառնա։ Էներգետիկա, գազ, ռազմակայան, անվտանգություն՝ այդ ամենն արդեն կա։

Բայց պետք է ավելի ամրապնդել կապերը։ Օրինակ` կառուցել երկաթուղի, որը կկապի Իրանը Ռուսաստանի հետ, բայց Հայաստանի միջոցով։ Ինձ թվում է, որ դա բխում է նաև Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերից, որը կտրված է աշխարհից։ Ես հավատում եմ, որ առողջ դատողությունը թե՛ Մոսկվայում, թե՛ հատկապես Երևանում կհաղթի։ Ես մեծ հույսեր ունեմ», — ասել է Տիգրան Քեոսայանը։

Լրահոս
0