00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հանելուկը. Հայաստանը հանձնեց քննությունը, առջևում ավելի բարդ գլուխկոտրուկներ են

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции "Елк" в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн
Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմով, վաղը ընտրությունների գնար, մեծամասնություն կունենար։ Սակայն, ինչ կլինի, օրինակ, աշնանը, փորձում է պատասխանել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի համար

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի իշխանություն մուտք գործելը, որի մասին այդքան բարձրագոչ հայտարարում էին Հայաստանում ընթացող զանգվածային ցույցերի մասնակիցները, տեղի ունեցավ։

Շատերը սպասում էին մայիսի 8-ին որպես զանգվածային ելույթների հաջողության խորհրդանշական ճանաչման օր, մյուսները` Փաշինյանի վարչապետ ընտրվելը տեսնում էին ներքաղաքական ճգնաժամի` Հայաստանում 2008 թվականի գարնանից սկսած ամենազանգվածային ճգնաժամի, ավարտ։

Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Սակայն եթե այս իրադարձությանն ավելի ուշադիր նայենք, կտեսնենք, որ պարադոքսալ կերպով այն շատ բան է փոխել, և միևնույն ժամանակ` շատ քիչ բան։ Որքանո՞վ կարելի է այս պահին խոսել ճգնաժամի ավարտի և հայկական քաղաքականության մեջ նոր փուլի մեկնարկի մասին։

Նիկոլ Փաշինյան` ամպլուայի փոփոխություն

Սկսենք քաղաքական թվաբանությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Քայլ արա» հասարակական անդրկուսակցական շարժման առաջնորդին կողմ քվեարկեց 59 պատգամավոր անհրաժեշտ 53–ի փոխարեն։ Դրանից մեկ շաբաթ առաջ Փաշինյանին 46 պատգամավոր էր աջակցել։

Սակայն թվերն ինքնին լրացուցիչ վերծանում են պահանջում։ Մայիսի 8-ին նոր վարչապետի թեկնածության համար քվեարկեցին ոչ միայն «Ելք» խմբակցության ներկայացուցիչները, «Ծառուկյան» դաշինքն ու դաշնակները, այլև հանրապետականները։ Այսպիսով` Փաշինյանը վարչապետ դարձավ շնորհիվ բազմակողմանի աջակցության, այլ ոչ թե շնորհիվ իր «հիմնական համախոհների»։ Ու թեև մի քանի շաբաթ շարունակ փողոցի ճնշումը ուղեկցում էր հայկական քաղաքականությանը, վերջնական քվեարկությունն անհնար էր պատկերացնել առանց բարդ ու դժվար բանակցությունների` ոչ միայն դաշնակիցների, այլև անկեղծ ընդդիմախոսների հետ։

Հենց սա է թույլ տալիս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ տարբերակել Վրաստանում և Ուկրաինայում նույնանման գործընթացներից։ Որքան էլ վառ չլինի Փաշինյանի հռետորաբանությունը, նրան և Հայաստանի քաղաքական դասին, ընդհանուր առմամբ, հաջողվեց իրավիճակը պահել իրավական շրջանակներում։ Նոր վարչապետն ընտրվեց Սահմանադրության համաձայն։

Флаги ЕС в МИД Армении - Sputnik Արմենիա
ԵՄ–ն ՀՀ նոր վարչապետի հետ համագործակցելու հույս ունի

Նիկոլ Փաշինյանը դադարեց միայն ժողովրդական բողոքի առաջնորդ լինել։ Իհարկե, նա հետագայում ևս տրիբունի դեր է խաղալու, սոցցանցերի միջոցով ուղղակի կապ է հաստատելու ու դիմելու է իր կողմնակիցներին, կոչ է անելու նրանց այս կամ այն գործողությունների, փողոց դուրս գալու և հանրահավաքներ կամ երթեր անցկացնելու։ Սակայն պաշտոնում իր հաստատումից հետո նա ինքն էլ իշխանության մաս է կազմում։ Եվ այդ խորհրդանշական ակտով ոչ միայն վարչապետներին գահընկեց անողների դափնիներն է ստանձնում, այլև պատասխանատվություն կայացվող որոշումների համար։

Առջևում Փաշինյանը մոտ մեկ ամիս ունի նախարարների կաբինետ ձևավորելու և ծրագիր ներկայացնելու համար, ծրագիր, որը նույնպես հաստատելու է ԱԺ–ն։ Այդ աշխատանքի արդյունքում մենք կտեսնենք, թե ում վրա է խաղադրույք անում կառավարության նոր ղեկավարը, արդյո՞ք նրա մոտ աշխատանք կգտնեն քաղաքացիական ակտիվիստները կամ կներգրավվեն արդյո՞ք նախկին աշխատակազմի ղեկավարները։ Ներկա փուլում մեծ է հավանականությունը, որ առանց հին «մասնագետների թիմի» նոր վարչապետն աշխատել չի կարողանա։

Ամեն ինչ առջևում է

Սակայն մանևրելու համար մայիսի 8-ից հետո Փաշինյանն ավելի քիչ տեղ կունենա։ Նախկին իշխանության քննադատության ռեսուրսը սահմանափակ է, ծրագրի ու նախարարների կաբինետի հաստատումը բացառապես վարչապետի լիազորություններում չի գտնվում, նա այդ հարցերը ստիպված կլինի լուծել խորհրդարանի հետ փոխգործակցության միջոցով, խորհրդարանի, որտեղ նրա կոալիցիան մեծամասամբ իրավիճակային է։ Չմոռանանք, որ Փաշինյանի կարևորագույն խոստումներից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն էր։ Եվ դեռ թարմ է նրանց հիշողությունը, ովքեր դուրս եկան Սարգսյանի դեմ, իր խոսքը չպահելու համար։

Встреча Президента РА Армена Саркисяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна на площади Республики (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես նշանակվեց ՀՀ վարչապետ

Ակնհայտ է, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, Փաշինյանի գլխավորած դաշինքը մեծամասնություն կհավաքեր։ Սակայն փաստ չէ, որ աշնանը կամ առավել ևս ձմռանը ներկայիս ոգևորվածությունը կպահպանվի, և նոր վարչապետի հաջողությունը ֆենոմենալ կլինի։

Ինչևէ, Փաշինյանն այժմ իշխանություն է։ Եվ այն էլ ոչ միայն խորհրդանշական, որը դե–ֆակտո կարող է կաթվածահար անել տրանսպորտի երթևեկությունը և ազդել քաղաքական գործընթացների վրա, այլև սահմանադրական, որը զգալի պատասխանատվություն է կրում։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը վերջին շաբաթների ընթացքում մի շարք խոստումներ է տվել։ Ե՛վ քաղաքականության մեջ օլիգարխների չմասնակցություն, և՛ Արցախի հարցով «հանուն բանակցությունների բանակցությունների» անցկացման դադարեցում։

Մայիսի երկուսին, համախոհների առջև ելույթ ունենալիս, նա հայտարարեց. «Կեցցե Արցախի հանրապետությունը, որը պետք է Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս դառնա»։ Ռիսկային հայտարարություն է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ ԱՄՆ–ն, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան` ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամները կարծում են, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի անցկացումից հետո, և ոչ այլ կերպ։

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի արդարացի դիտարկման համաձայն` «այն, ինչ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի մասին, ցույց է տալիս, որ նա քաջ գիտակցում է, թե աշխարհաքաղաքական ինչ պայմաններում է գտնվում իր երկիրը, երբ մի կողմից Ադրբեջանի հետ պատերազմի պայմաններում է գտնվում, մյուս կողմից` փակ սահման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայություն։ Այդ պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բացառապես անկեղծ է հանդես գալիս Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը պահպանելու համար»։ Եվ Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հավանական հանդիպման մասին նրա մամուլի ծառայության հայտարարությունը ավելորդ անգամ դրա հաստատումն է։

Заместитель начальника полиции Еревана Валерий Осипян и лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян в парке 2750-летия Еревана (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանին ջերմ շնորհավորել է ցույցերի անփոխարինելի «վետերան» Վալերի Օսիպյանը

Ամեն դեպքում, այժմ չես ասի` իշխանությունները վատ են պայքարում Հայաստանի շահերի համար, այժմ դու ինքդ ես նախարարների կաբինետի ղեկավար` այդ կարգավիճակի համար համապատասխան սահմանադրական լիազորություններով։

Նոր իշխանություն և նոր ընդդիմություն

Սակայն պետք չէ թաղել նոր իշխանության ընդդիմությանը։ Փորձագետներից շատերը շտապեցին ՀՀԿ–ի պառակտման մասին հայտարարել։ Սակայն այդ խմբակցության մի մասը Փաշինյանի օգտին է քվեարկել կուսակցական ղեկավարության համաձայնեցված որոշման համաձայն։ Եվ նրանք ոչ այդքան շարքային կուսակցականներն էին, որքան նրանք, ովքեր ԱԺ էին ընտրվել ազգային քվոտաներով, ինչպես նաև գործարարները, որոնք սովորաբար միտված են սատարելու իշխող կառույցներին` սեփական շահերն առաջ տանելու համար։

42 պատգամավոր էր Փաշինյանին դեմ քվեարկել։ Եվ ենթադրել, որ նոր նպատակներին հասնելու ճանապարհին բոլոր այդ մարդիկ ինչ-որ հրաշքով կանհետանան, միամիտ է։ Առավել ևս, որ նրանց հետևում կանգնած են նրանց կողմնակիցները, որոնք այժմ մի կողմ են քաշվել և գերադասել ստվերում մնալ:

Այնպես որ, նոր վարչապետին հեշտ կյանք չի սպասվում։ Բացի այդ, նա պետք է աշխատի խորհրդարանական հանրապետության պայմաններում, որտեղ որոշումները կայացվում են երկար համաձայնությունների, բարդ կոալիցիաների ստեղծման ճանապարհով, որոնք հատկություն ունեն կործանվելու ամենատարբեր պատճառներով։

Մի խոսքով` Հայաստանը հանձնեց բարդ քաղաքական քննությունը։ Սակայն առջևում ոչ պակաս խճճված գլուխկոտրուկներ և թեստեր են սպասվում։

Լրահոս
0