00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյան՝ առանց կառավարության վարչապետը․ ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն հետո

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այժմ հիմնական խնդիրն այն է, թե կկարողանա՞ արդյոք Փաշինյանը սեղմ ժամկետում նոր նախարարներ նշանակել և դրանով ապահովել պետական մեքենայի բնականոն ու անխափան աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ասել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն արտառոց է, նշանակում է ոչինչ չասել։ Խորհրդարանը երեքշաբթի ձայների մեծամասնությամբ վարչապետ ընտրեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության, հայտարարեց ընդդիմություն դառնալու իր որոշման մասին։ Այդ պայմաններում առաջին պլան է դուրս գալիս նոր կառավարության ձևավորման հարցը, քանի որ գերատեսչությունների ղեկավարների պաշտոնակատարներն ընդդիմություն դարձած ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են։ Հայաստանը փաստացիորեն մնացել է առանց կառավարության։ Վարչապետ կա, բայց կառավարություն չկա։

Министр Обороны Армении Виген Саркисян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը հրաժարական տվեց

Հիմա հիմնական խնդիրն այն է, թե կկարողանա՞ արդյոք Փաշինյանը սեղմ ժամկետում նոր նախարարներ նշանակել և դրանով հանդերձ ապահովել պետական մեքենայի բնականոն և անխափան աշխատանքը։ Երբ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուն էր, նրա հասցեին հանդիմանություններ էին հնչում՝ կապված ամբողջական և պրոֆեսիոնալ թիմի բացակայության հետ, որը կկարողանար կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը։

Նորընտիր վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կադրային զտումներ և նախկին կառավարական պաշտոնյաների նկատմամբ հաշվեհարդարներ չեն լինի, և նոր կանոններով աշխատելու պատրաստ մարդիկ կարող են մնալ։ Բայց Փաշինյանն ամեն դեպքում ներկայացրել է մի շարք կադրային որոշումներ ուժային կառույցներում։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ մտադիր է փոխել պաշտպանության նախարարի ներկա պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին։ Փաշինյանը չի նշել ապագա նախարարի անունը։ Սակայն քննարկվող թեկնածություններից է ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, որը նախկինում զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Փաշինյանի ընտրվելուց մոտ մեկ ժամ անց Վիգեն Սարգսյանի տեղակալներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը հեռացան զբաղեցրած պաշտոններից։ Տվյալ պահին հայտնի է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Նշված մարդկանց ազատվելը լիովին տեղավորվում է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության տրամաբանության մեջ, որն այսօր ասել է՝ նոր կառավարության կազմում հանրապետականներ չեն լինի։ Իր քաղաքական «այլասիրությամբ» հանդերձ Փաշինյանը բազմաթիվ բողոքներ ունի հիմա արդեն նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչներից։

Այս պայմաններում վարչապետի խնդիրը, ինչպես նա մի քանի անգամ հայտարարել է, ազգային համաձայնության կառավարության ստեղծումն է, ավելի ճիշտ՝ անցումային կառավարության՝ հաշվի առնելով արտահերթ ընտրությունների հրամայականը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ վարչապետը փորձում է նոր կառավարության կազմում ներգրավել այն քաղաքական ուժերին, որոնք ընտրություններում աջակցել են նրա թեկնածությանը։ Դրանք «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ–ն։

«Ակնհայտ է, որ նա ստիպված կլինի մանրևել այդ ուժերի միջև, պայմանավորվել նրանց հետ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, որի դեպքում վերնախավի որոշակի օրինական խումբ մեծամասնություն չունի քաղաքական մակրոինստիտոտներում, բայց բողոքող զանգվածների աջակցության միջոցով ներկայանում է որպես մեծամասնություն։

«Եվ բնական է, որ քաղաքական փոքրամասնությունը ձգտում է փոխակերպել իր արտաքին օրինականությունը կոնկրետ խորհրդարանական տեղերի արտահերթ ընտրությունների օգնությամբ։ Բայց չպետք է մտածել, որ հանրապետականներն իսկույն կհամաձայնեն այդ ընտրությունների անցկացման հետ, քանի որ այդ դեպքում նրանք կարող են կորուստներ կրել խորհրդարանում քանակական առկայության առումով», — նշեց փորձագետը։

Режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
«Պետք է հասկանալ ժողովրդին, որին ղեկավարում ես». Քեոսայանը՝ Հայաստանի հեղափոխության մասին

Նրանց համար հիմա ավելի արդի է որոշակի քաղաքական ազդեցությունը և կշիռը պահպանելը, քան արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Նրա խոսքով՝ հայտնի են դեպքեր, մասնավորապես, Շվեդիայում, երբ կուսակցությունը փոքրամասնություն է ունեցել խորհրդարանում, բայց կարողացել է կառավարում իրականցնել՝ խուսավարելով այլ քաղաքական ուժերի միջև։ Նույնը Հայաստանում է, որտեղ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը չի արտացոլում խորհրդարանի պատերից դուրս ուժերի դասավորությունը՝ նկատի ունենալով բողոքող զանգվածների ակտիվությունը։

Լրահոս
0