ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Այս մասին նա լրագրողներին հայտնեց ընտրվելուց հետո։
«Վաղը գնում եմ Արցախ», — ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտնել էր, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի մոտ վերադառնա։ Նա նաև նշել է, որ պետք է լրջորեն անդրադառնալ բանակի վիճակին։
Հիշեցնենք` խորհրդարանը քիչ առաջ վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։