00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական կրքեր Փարիզում, Թել Ավիվում և Երևանում. Սիրիայի հարցում առաջընթաց կա

© Sputnik / Mikhail Alaeddin / Անցնել մեդիապահոցЖители Восточной Гуты выходят с территории захваченной террористами к правительственным войскам через гуманитарный коридор в поселении Хамурия
Жители Восточной Гуты выходят с территории захваченной террористами к правительственным войскам через гуманитарный коридор в поселении Хамурия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
...Վերջերս սիրիական հարցով հետաքրքիր միտում է նկատվում։ Աստիճանաբար այդ բազմաչարչար երկրին վերաբերող հարցերն ու ձևակերպումները որոշվում են ոչ թե մարտի դաշտում ու տարատեսակ հատուկ ծառայությունների (որոնցով Սիրիան լի է) թաքուն շփումների ընթացքում, այլ ամբիոններից, որտեղից ելույթ են ունենում քաղաքական գործիչներն ու դիվանագետները։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իսրայելը գաղտնի գործողություններից բացահայտ ագրեսիվ հայտարարությունների՞ է անցնում

Նախ և առաջ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Իսրայելը, որը նախկինում նախընտրում էր Սիրիայի հետ կապված հարցերով լուռ զբաղվել ու չհրապարակել իր նախագծերը, հանկարծ սկսել է ասպարեզ դուրս գալ։

Ի սկզբանե հասկանալի էր, որ Սիրիայի օրինական իշխանության վերաբերյալ պաշտոնական Թել Ավիվի արտահայտությունները կլինեն ոչ միայն քննադատական, այլև բավականին ագրեսիվ. Բաշար Ասադին Իսրայելում չեն սիրում։

Атомный ударный авианосец ВМС США, первый авианосец с ядерной силовой установкой «Энтерпрайз» - Sputnik Արմենիա
Ամերիկյան ավիակիր խմբավորումը միացել է Սիրիային ուղղված հարվածներին

Այնքան չեն սիրում, որ նախորդ տարիների ընթացքում արել են ամեն հնարավոր բան, որպեսզի բացահայտորեն ահաբեկչական կազմակերպությունների հետ գործող տարատեսակ սիրիական «չափավոր ընդդիմությունները» կարողանան նրան գահընկեց անել։

Ե՛վ զենքով են օգնել, և՛ սպառազինությամբ, և՛ մնացած այլ բաներով, որոնք անհրաժեշտ էին մարտական գործողություններ վարելու համար։ Վիրավոր գրոհայիններին իրենց կլինիկաներում էին բուժում։ Ժամանակ առ ժամանակ իրենք էին ռմբակոծում ու հրթիռային հարվածներ հասցնում սիրիական բանակի դիրքերին։ Սակայն այդ տարիների ընթացքում Թել Ավիվն աշխատում էր ծածուկ գործել։

Իսկ հիմա հանկարծ միանգամից իսրայելցիները սկսեցին մեկնաբանել Սիրիայի տարածքում կատարվող ամեն ինչ։ Ճիշտ է, հիմա այդ արտահայտություններում բացահայտ ագրեսիա ու սպառնալիք է զգացվում։ Եվ առաջին հերթին դա վերաբերում է այն բանին, որ Սիրիայի տարածքում՝ Իսրայելի սահմանին մոտ, իր դիրքերն է սկսել ամրապնդել Իրանը, որից Իսրայելն իսկապես վտանգ է զգում։ Կարելի է ասել` վախենում է։

Սակայն Թել Ավիվի ագրեսիան ու սպառնալիքներն ավելի նախընտրելի են, քան քարե լռությունը, որն արդյունքում ավարտվեց սիրիական տարածքին հասցված հերթական հրթիռային հարվածով։

Ամեն դեպքում մի սկզբունք կա՝ ինչքան ավելի շատ են խոսում ու սպառնում, այնքան ավելի քիչ հավանական է, որ կսկսեն կրակել։

Այդ առումով Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցի խոսքերն այն մասին, որ նրանք «կհեռացնեն» Ասադին, «եթե նա շարունակին Իրանին թույլ տալ օգտվել իրենց երկրի ներքին ռազմակայաններից», ավելի նախընտրելի են, քան եթե Թել Ավիվն իր հատուկ ծառայությունների ջանքերով իսկապես գաղտնի գործողություն կազմակերպի ու ոչնչացնի Սիրիայի ղեկավարին։

Президент Турции Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Մութ գործեր Սիրիայում. Էրդողանը համագործակցության հարցում անկայուն է

Իրականում ժամանակակից դիվանագիտության մեջ այդպիսի արտահայտություններն անհեթեթություն են, որոնք, կարծում եմ, լուրջ քաղաքական հետևանքներ կունենան։ Ամեն դեպքում, երբ հարաբերություններ պարզելը ռազմական հարթությունից քաղաքական հարթություն է տեղափոխվում, դա արդեն վատ չէ։

Ֆրանսիան Սիրիայում ունի իր խնդիրները, որոնք կարելի է լուծել խաղաղությամբ, այլ ոչ թե պատերազմով

Այդ առումով հետաքրքրական է Ֆրանսիայի դիրքորոշումը։ Ֆրանսիան, որի նախագահը վերջերս բավականին մարտական էր արտահայտվում ու կարողացավ «համոզել» Թրամփին, որ Միացյալ Նահանգները ոչ մի դեպքում չհանի զորքերը Սիրիայից, նաև խոստացել էր ամերիկացիներին օգնության ուղարկել իր` ֆրանսիական հատուկ ջոկատայիններին։

Միաժամանակ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը Բաշար Ասադի վերաբերյալ անսպասելի հայտարարություն արեց։

«Փարիզն այլևս չի պնդում, որ Ասադը լքի նախագահի պաշտոնը», — անսպասելի ասաց նա՝ ճիշտ է, հավելելով, որ նա պարզապես չի պատկերացնում, որ «որևէ մեկը կարողանա գրոհայիններից հետ վերցնել երկրի տարածքը, ու Բաշար Ասադը նախկինի պես իշխանության ղեկին մնա»։

Իրականում նախագահ Մակրոնը դեռ իր նախագահության սկզբում բարձրաձայնել էր այդ դիրքորոշումը։ Այն ժամանան նախ շեշտը դնում էր այն բանի վրա, որ Ֆրանսիան կօգտագործի իր բոլոր հնարավորություններն ու ներուժը սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար։

Ամեն դեպքում Ֆրանսիայի դիրքորոշումն այսօր այնպիսին է, որ այսուհետ օրակարգում Ասադի հրաժարականը առաջնահերթ չէ, ու որ այդ հարցը լուծելու են հենց իրենք` սիրիացիները։ Իսկ Ֆրանսիան պետք է շարունակի որսալ ահաբեկիչներին ու մասնակցել մարդասիրական գործողություններին։

Պետք է նաև նշել, որ տիկին Սիլվի Բերմանը խոսում էր փախստականների խնդրի լուծման մասին, ու այն բանի, որ սիրիացիները պետք է հնարավորություն ունենան ապրել սեփական հողի վրա։ Ինչ վերաբերում է փախստականներին, ապա ֆրանսիացիների մոտ այդ հարցն իսկապես լուրջ է, ու այդ խնդրի լուծումը, կարծում եմ, սիրիրական հարցում նրանց ակտիվանալու վերջին գործոնը չէ։

Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Սիրիան հրթիռակոծել են այն պահին, երբ խաղաղ ապագայի հնարավորություն էր ստացել. Զախարովա

Պատերազմի ավարտից հետո տնտեսության ու ենթակառուցվածքների վերականգման հարցում պաշտոնական Դամասկոսը հույսեր է կապում հայկական սփյուռքի հետ

Եվ վերջում սիրիական խնդիրներին վերաբերող պաշտոնական հայտարարությունների շարքում հավանաբար պետք է հիշատակել Հայաստանը, որը Սիրիայի փախստականներին ընդունելու պատրաստակամությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայից ու Գերմանիայից հետո։

Նախագահ Արեմն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ։ Խոսակցության ընթացքում նրանք անդրադարձել են հայ-սիրիական հարաբերություններին ու Սիրիայի կյանքում հայկական սփյուռքի դերակատարությանը։

Ի դեպ, այդ մասին վերջերս Դամասկոսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում խոսել է նաև Բաշար Ասադը. «Հայկական համայքը մեծ դերակատարություն ունի սիրիական հասարակության միավորման հարցում, այն նաև ակտիվ մասնակցում է երկրի վերականգնման գործին», — այն ժամանակ ասել է նախագահը։

Խոսվել է նաև, որ Սիրիայի ղեկաարությունը հույս ունի՝ երբ երկրում խաղաղություն տիրի, հայկական սփյուռքը կներգրավվի տնտեսության ու ենթակառուցվածքների վերականգման գործի մեջ։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու Սիրիայի դեսպանի հանդիպման ժամանակ, որին միացան նաև Հայաստանում վերջին տարիներին հիմնավորված սիրիահայերը, խոսքն այն խնդիրների մասին էր, որոնց հետ նրանք բախվել են։

Реджеп Эрдоган и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Առաջիկա ընտրություններում Էրդողանի հաղթաթուղթը «թանկագին եղբայր Ալիևն» է

Երկու երկրների ներկայացուցիչների շփումների ձևաչափերի մասին են մտորել։ Հուսով եմ` ավելի շատ հանդիպումներ կլինեն, քանի որ խնդիրներ կան, ու դրանք հնարավորինս արագ պետք է լուծվեն։ Քանի որ խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք Հայաստան են եկել պատերազմող երկրներից, որտեղ նրանք շատ բան են կորցրել։

Ինչևիցե, այսօր արդեն կարելի է խոսել բոլոր ոլորտներում սիրիական խնդիրների բանակցային սեղան բերելու դրական միտման մասին։ Իսկ դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ որ բազմաչարչար երկրին խաղաղություն բերելու գործընթացին մասնակցած խաղացողների ջանքերը վերջապես սկսեցին արդյունք տալ։ Ու արդեն Սիրիայի ոչ բոլոր հարցերն են լուծվում մարտի դաշտում։ Միտումն ինքնին շատ կարևոր է։

Լրահոս
0