00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ցույցերի օրերին ուղիղ միացումները թույլ չտվեցին կեղծ լուրեր տարածել

© Sputnik / Asatur YesayantsМитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн
Митинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցցանցը, որտեղ լույսի արագությամբ տարածվում են live–տեսանյութերը, Հայաստանում ամենալավ հարթակն էր ցույցերի օրերին։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսեց Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում իրավիճակը լուսաբանող ԶԼՄ–ների դերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Առցանց ռեժիմում հեռարձակումները լավ գործիք դարձան կեղծ նորությունների դեմ պայքարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Բողոքի ցույցի օրերին Հայաստանի ողջ բնակչությունը հետևում էր դեպքերի զարգացմանն առցանց ռեժիմում` ինչպես ԶԼՄ–ների կայքերում, այնպես էլ սոցցանցերում։

Интерьвю Никола Пашиняна в НС (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունում օլիգարխներ չեն լինի. Փաշինյանը խոստացավ վերացնել մենաշնորհը

«Սոցցանցերը լավ գործիք դարձան Հայաստանի սահմաններից դուրս տեղեկատվությունը փոխանցելու համար։ Տեղական ԶԼՄ–ները սթրեսային իրավիճակում լավ են աշխատում, սակայն կաղում էին անգլալեզու և ռուսալեզու պարբերականները», – նշեց Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի խոսքով` միջազգային ԶԼՄ–ների ներկայացուցիչներն այլ լեզուներով ճշգրիտ տեղեկություն ստանալու խնդիր ունեին։ Ռուսաստանցիներն ու եվրոպացիները ժամանակին չէին ստանում ճշգրիտ և լիարժեք տեղեկատվությունը, նշեց Մարտիրոսյանը։

Twitter  միկրոբլոգը լավ գործիք դարձավ օպերատիվ նորություններ ստանալու համար, իսկ Telegram–ը` տեղեկության լավ աղբյուր ռուսախոս օգտատերերի համար։

«Նույնքան արագ էին տարածվում ֆեյք նորությունները, սակայն դրանք առանձնահատուկ ազդեցություն չեն ունեցել հասարակության գիտակցության վրա», – ասաց Մարտիրոսյանը։

Մասնավորապես, «Իմ քայլը» շարժման օրերին Ադրբեջանը փորձում էր ապացուցել, որ Հայաստանը կանգնած է քաոսի եզրին, և ադրբեջանական բանակը պետք է օգտվի իրավիճակից։

Մարտիրոսյանի խոսքով` հատկանշական է մի բան` Հայաստանի ներսում լուրջ չեն ընդունել սահմանին առկա վտանգի մասին լուրերը։ Նա կարծում է, որ դա կապված է բոլոր հարցերի վերաբերյալ հայկական բանակի չեզոք դիրքորոշման հետ, ինչն էլ լավ աշխատեց և թույլ չտվեց, որ հանրությունը խուճապի մատնվի։

Ցույցերի օրերին ուղիղ միացումները թույլ չտվեցին կեղծ լուրեր տարածել, ավելացրեց փորձագետը։

Հայ օգտատերերն առցանց ռեժիմում հետևում էին դեպքերի զարգացմանը, ինչը թույլ տվեց խուսափել տեղեկատվական մախինացիաներից, նշեց նա։

Լրահոս
0