Նունե Մանուկյան
Մանուկյանի խոսքով` մարդիկ մեկ տարի սպասել են այս տոնին։ «Երևանի գինու օրեր» միջոցառումը փառատոն չէ, որի ընթացքում մրցույթներ են անցկացվում, այստեղ պարզապես Հայաստանի գինու քարոզչություն է լինելու։ Հյուրերի քանակը շատ-շատ է, կազմակերպիչները դեռ ութ ամիս առաջ զբաղվել են PR-ով։
«Միջոցառման օրերին Սարյան փողոցը փակվելու է Թումանյանից մինչև Պուշկին խաչմերուկ, ավտոմեքենաները չեն կարողանա երթևեկել։ Այս անգամ էլ մեր կողմից փակված փողոց կլինի»,- նշեց Մանուկյանը։
«Երևանի գինու օրեր» միջոցառման անցկացումը նախատեսված էր մայիսի 4-5-ը: Սակայն հաշվի առնելով Երևանում տեղի ունեցած իրադարձությունները` կազմակերպիչները որոշել են այն անցկացնել մայիսի 11-ն և 12-ին: