ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանի տարածքում`մայիսի 6-ից 10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նույնպես անձրևներն անխուսափելի կլինեն մայիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։
Այսօր` մայիսի 6-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 25-27 աստիճան, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։