00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակչությունը միայն Երևանում է աճում․ որքան մարդ է «խլել» արտագաղթը 2017 թվականին

© Photo : provided by Karen PoghosyanВанадзорцы перед встречей с лидером оппозиционной фракции "Елк" Николом Пашиняном (28 апреля 2018). Площадь Айка, Ванадзор
Ванадзорцы перед встречей с лидером оппозиционной фракции Елк Николом Пашиняном (28 апреля 2018). Площадь Айка, Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենաշատը մարդիկ լքել են Շիրակի ու Լոռու մարզերը, որտեղ դեռ խորհրդային տարիներից տասնյակ գործարաններն են անաշխատ մնացել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. 2017 թվականի ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է 13,4 հազար քաղաքացիով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Բնակչությունը չնչին աճել է Երևանում (1,8 հազարով), սակայն մարզերում այն շարունակում է նվազել։ Ամենաշատը (յուրաքանչյուրը չորս հազարից մի փոքր ավել) կրճատվել է Շիրակի ու Լոռու մարզերի բնակչությունը։

Сирийские армяне в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Սիրիահայերը նախընտրում են ոչ թե Օտտավան, այլ Երևանը

Մասնավոապես՝ Գյումրին ու Վանաձորը (բնակչության թվով Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքները) լքել են մոտ մեկուկես հազարական մարդ։

Նշենք, որ խորհրդային տարիներին այդ քաղաքները խոշոր արդյունաբերական կենտրոններն էին։ Ներկայումս գործող փոքրաթիվ գործարանները նախկինի համեմատ իրենց հզորության քիչ մասն են օգտագործում։ Երկար ժամանակ իշխանությունները խոսում էին այդ քաղաքաների զարգացման նոր հայեցակարգերի (որոնք հիմնված կլինեին ՏՏ-ի ու զբոսաշրջության վրա) մասին ու այդ քաղաքներում տեխնոպարկեր են բացել։ Սակայն բնակչությունն այդ քաղաքներում շարունակում է պակասել։

Երեք տարի առաջ Վանաձորում դադարեցրեց իր աշխատանքը վերջին խոշոր ձեռնարկությունը՝ քիմկոմբինատը։ Վերջին տարիներին այնտեղ 300-350 մարդ էր աշխատում, իսկ խորհրդային տարիներին՝ մոտ հինգ հազար։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզում տարիներ շարունակ պահպանվում է հանրապետությունում աղքատության ամենաբարձր մակարդակը՝ 45%։ Այն Լոռու մարզում էլ է բարձր՝ 36%։

Այդ մարզերում ապրող 20-25% ընտանիքներում ճաշացանկի 70% ու ավելին կազմում է հացն ու կարտոֆիլը։ 2016 թվականի վիճակագրական տվյալների (վերջին հասանելի տվյալներն են) համաձայն՝ Լոռիում այդպիսի ընտանիքները 21% են կազմում, Շիրակում՝ 26%։

Միաժամանակ արտագաղթը շարունակվում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում (որտեղ հացով ու կարտոֆիլով է սնվում բնակիչների 14,5%-ը)։ 2017 թվականին մայրաքաղաքում ծնունդները 5,5 հազարով գերազանցել են մահերը։ Իսկ բնակչությունն աճել է միայն 1,2 հազարով։ Տարբերությունը ստիպված ենք վերագրել արտագաղթին։

Մեկ տարվա մեջ հանրապետությունում 10,3 հազարով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել։ Բնակչությունը նվազել է ավելի քան 13 հազարով։ Գումարելով այդ թվերը՝ կարելի է ենթադրել, որ արտագաղթը 23 հազար մարդ է «խլել» Հայաստանից։ Դա ավելի շատ է, քան Իջևանի, Արտաշատի կամ Գորիսի բնակչությունը։

Լրահոս
0