00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկան Ոսկանյանը խանգարել է, որ գտնեն հետախուզվողին. հիմա կանգնելու է դատարանի առաջ

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իր ծանոթին զգուշացրել է, որ ոստիկանության աշխատակիցները փնտրում են նրա որդուն, և հիմա այդ պաշտոնյան ստիպված է լինելու պատասխան տալ դատարանի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի նախկին տեղակալ Մուրադ Ոսկանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները. խոչընդոտել է հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող հետախուզվողը չի հայտնաբերվել և չի կալանավորվել:

Эребуни полицейская машина - Sputnik Արմենիա
Երիտասարդի սպանության մեջ կասկածվող դերասանը չկարողացավ մոլորեցնել քննիչներին

Այսպես, Ոսկանյանը 16.02.2018թ.-ին համապատասխան գրությամբ տեղեկացել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սամվել Թովմասյանի որդին` Սեդրակ Թովմասյանը, դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ոսկանյանի անմիջական ենթակայության տակ գտնվող` ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում Սեդրակ Թովմասյանի նկատմամբ կազմվել է հետախուզական գործ, և ոստիկանության աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել փախուստի մեջ գտնվող հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Սակայն Ոսկանյանը, հետախուզվողի հոր` Սամվել Թովմասյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 28.02.2018թ.-ին նրան նախապես զգուշացրել է որդուն հայտնաբերելու նպատակով վերջինիս բնակարան օպերատիվ խումբ ուղարկելու մասին` փորձելով այդ կերպ Ս. Թովմասյանի որդուն զերծ պահել իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելուց: Այդ մասին տեղեկանալուց հետո հետախուզվողի հարազատները կազմակերպել են նրա փախուստը բնակության վայրից: Արդյունքում` հետախուզվողի բնակարան այցելած ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները չեն կարողացել հայտնաբերել վերջինիս:

Այնուհետև, Ոսկանյանը, Սեդրակ Թովմասյանին հնարավոր հայտնաբերումից զերծ պահելու նպատակով նույն օրը նրա հարազատներին կրկին նախազգուշացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հետախուզվողին հայտնաբերելու նպատակով Օշական գյուղում և հարակից բնակավայրերում, այդ թվում` մեղադրյալի բնակարան հնարավոր ստուգումներ կատարելու մասին: Այդ մասին տեղեկանալուց հետո հարազատների կողմից կազմակերպվել է Սեդրակ Թովմասյանի փախուստը բնակարանից, որի պատճառով ոստիկաններին դարձյալ չի հաջողվել հայտնաբերել հետախուզվողին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Լրահոս
0