00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկնաբան Գեորգի Սարգսյանցը, որը քիչ էր մնում` ծեծեր օլիմպիադայի լավագույն բռնցքամարտիկին

© Sputnik / Александр Донской / Անցնել մեդիապահոցВход в главную редакцию спортивных программ. Готовится передача "Футбольное обозрение".
Вход в главную редакцию спортивных программ. Готовится передача Футбольное обозрение. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզական մեկնաբան Գեորգի Սարգսյանցը հեռուստատեսություն է եկել 1960թ-ին։ Նա եղել է մեկն այն անփոխարինելիներից, ինչպիսիք էին Օզերովը, Մասլաչենկոն, Պերետուրինը, Երյոմինան, Մախարաձեն։ Սպորտի ոլորտում ունեցած փայլուն գիտելիքները նրանք ճանաչված էին դարձրել ամբողջ հսկա երկրում։

1960թ-ին նա երիտասարդ է եղել, հավակնություններով լի, բայց անգամ չի ենթադրել, որ միկրոֆոնի մոտ և ականջակալներով կանցկացնի կես դար։ Չէ՞ որ Նիկոլայ Օզերովը սիրում էր կրկնել, որ մարզական մեկնաբանի աշխատանքի մեկ տարին պետք է երկու հաշվել, և այդ դեպքում սարսափելի է պատկերացնել, թե որքան է Գեորգի Սարգսյանցի աշխատանքային փորձը։

Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Ինչպես միջուկային ֆիզիկան սպանեց երիտասարդ ֆիզիկոս Հարրի Դաղլյանին

Նա երիտասարդ տարիքում մտադիր չի եղել նստել միկրոֆոնի մոտ, բայց կարող էր կանգնել դրա դիմաց․ նրան առանց քննությունների հրավիրել են կոնսերվատորիայի վոկալի բաժին, բայց նա ձգտում էր ընդունվել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, որտեղ արդեն սովորում էր ավագ եղբայրը։ Արդյունքում այնպես է ստացվել, որ Գեորգին ավարտել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։

Տպագիր մամուլի հետ համագործակցությունը, այդ թվում՝ կենտրոնական մոսկովյան, մի անգամ սկսվելուց հետո արդեն չի ընդհատվել, իսկ 1960թ-ին սեփական ցանկությամբ երգիչ չդարձած Գեորգիի ձայնի հնչողությունը նկատել են և առաջարկել եթերում մեկնաբանել Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված շքերթը։ Դա հսկայական պատասխանատվություն է եղել․ ցանկացած սխալ բացառվել է, միայն ստույգ խոսքերը և աշխույժ մեկնաբանությունը կարող էին հույս տալ, որ նա այս ոլորտում ապագա կունենա։

Սարգսյանցի մոտ ստացվել է, նա սկսել է մեկնաբանել բռնցքամարտ, ֆուտբոլ, գեղասահք, ծանրամարտ, ձմեռային մարզաձևերի որոշ մրցումներ, գործընկերների հետ միասին Կենտրոնական հեռուստատեսությամբ վարել է ժամանակին շատ հայտնի «Ֆուտբոլային տեսություն» հաղորդումը։ Բայց նա յուրահատուկ վերաբերմունք է ունեցել բռնցքամարտի նկատմամբ։ Սարգսյանցը փորձել է բաց չթողնել ոչ մի մրցաշար։

Французский продюсер Ален Терзян (10 января 2014). Пaриж, Фрaнция - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Ալեն Թերզյանը Հայաստանն անվանում լավատեսությամբ լի, ուղեղը «վերանորոգելու» երկիր

Ինչպես մի անգամ հիշել է Սարգսյանը, 1980 թ-ի Մոսկվայի օլիմպիադայի երկրորդ օրն է եղել, որը բոյկոտել են ամերիկացիները և մի շարք այլ երկրներ, և օրվա կեսին նրան զանգահարել է ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոյի նախագահ Սերգեյ Լապինը։ Զանգահարել է և հետաքրքրվել, թե կարող է նա արդյոք հետաքրքիր ռեպորտաժներ կազմակերպել բռնցքամարտիկների մրցումներից, թե չէ Բրեժնևը բողոքում է, որ անհետաքրքիր է սուսերամարտ և ձիասպորտ դիտելը։

Լապինը հենց այնպես չի հարցրել հետաքրքիր ռեպորտաժների մասին, քանի որ բոյկոտի պատճառով օլիմպիադան բաց են թողել շատ ուժեղ բռնցքամարտիկներ, մասնավորապես, ԱՄՆ-ից։ Սարգսյանցը պատասխանել է, որ կարող է, ամերիկացիների բացակայությունը, իհարկե, ազդում է, բայց մրցաշարը դրանից անհետաքրքիր չի դառնում։ Այդպես էլ ստացվել է, և Սարգսյանցը ստիպված է եղել մեկնաբանել օրական 2-3 ժամ ընթացող բռնցքամարտի մրցումները։

Բռնցքամարտի հետ կապված զավեշտալի դեպք է եղել 1976թ-ին Մոնրեալի օլիմպիադայում, այդ մասին նա պատմել է «Խորհրդային սպորտում»։ Չգրված, բայց խիստ կանոնների համաձայն` մեկնաբանները պետք է զբաղեցնեին իրենց տեղերը հեռարձակումից կես ժամ շուտ, Սարգսյանցն այդ կանոնը չի խախտել։

Նա գնացել է հերթական մարտը մեկնաբանելու և իր սենյակում տեսել է ինչ-որ անծանոթի՝ երիտասարդ ու սպորտային։ Սարգսյանցը, կարելի է ասել, կատարելապես տիրապետել է անգլերենին, ուստի փորձել է բացատրել անծանոթ հյուրին, որ հավանաբար շփոթել է տեղը։ Անծանոթն արձագանքել է միայն լայն և հաճելի ժպիտով, բացատրելու փորձերը ոչ մի բանի չեն հանգեցրել, և Սարգսյանցը ճարահատյալ որոշել է կիրառել հարկադրման մեթոդը․ եթերը րոպեներ հետո պետք է սկսվեր։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

Եվ ահա Սարգսյանը քշտել է թևքերը՝ ընթացող մրցումների նման բռնցքամարտիկի կեցվածք ընդունելով, որպեսզի անծանոթի դեմքին ժպիտից բացի ուրիշ բան տեսնի, և այդ պահին Սարգսյանցի աշխատանքային խցիկում հայտնվել է նրա լավ ընկեր, Մելբուրնի լեգենդար չեպիոն Վլադիմիր Ենգիբարյանը և Գեորգիին ներկայացրել անծանոթին։

Ահա, ասում է, Ենգիբարյանը, ծանոթացիր, սա Հռոմի օլիմպիադայի չեմպիոն, իտալացի Ջովանի Բենվենուտին է՝ այդ խաղերի լավագույն բռնցքամարտիկը։ Իսկ Սարգսյանցը մտածում է՝ ինչ ժամանակին մոտեցավ Վոլոդյան, լավ տեսք կունենայի ահարկու կեցվածքով օլիմպիադայի լավագույն բռնցքամարտիկի առաջ․․․

Լրահոս
0