00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Ալեն Թերզյանը Հայաստանն անվանում լավատեսությամբ լի, ուղեղը «վերանորոգելու» երկիր

© AFP 2024 / MARTIN BUREAUФранцузский продюсер Ален Терзян (10 января 2014). Пaриж, Фрaнция
Французский продюсер Ален Терзян (10 января 2014). Пaриж, Фрaнция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեն Թերզյանի ծնողները Ֆրանսիայում հայտնվեցին Արևմտյան Հայաստանից փաստացի փախուստի դիմելուց հետո` 1920 թվականի սկզբին։ Ալենը ծնվեց 1949 թվականի մայիսի 2-ին Փարիզում։ Այդ ժամանակ նրա հայրը հաջողակ տեքստիլ բիզնես ուներ, իսկ որդու կինեմատոգրաֆիական կարիերայի համար որևէ նախադրյալ չկար։

Լատինական թաղամասում արտիստները շատ չէին, այն ժամանակ արդեն նկարչությամբ զբաղվելը կարող էր հեռանկարային լինել. իհարկե, դա անելու էր բիզնեսի հարցում հորն օգնելուց ազատ ժամանակ։ Գուցե այն պատճառով, որ ծնողներն ամուսնալուծվել էին, գուցե մեկ այլ պատճառով, սակայն Ալենը չզբաղվեց ո՛չ բիզնեսով, ո՛չ նկարչությամբ։ Այսինքն` բիզնես կար, բայց այլ կարգի. անհաշվելի են «Ալեն Թերզյանը ներկայացնում է» տիտրերով սկսվող ֆիլմերը։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

«Ես ավելի շատ ֆրանսիացի եմ, քան ցանկացած ֆրանսիացի, և այնքան հայ, որքան ցանկացած հայ», — այս խոսքերը Թերզյանը կասի, երբ կգնահատի իր առջև բացված բացառիկ հնարավորությունները։ Ալենի համար վճռական դեր խաղաց Աշոտ Մալաքյանի (ավելի հայտնի է Անրի Վերնոյ անունով) հետ հանդիպումը։

Անվանի ռեժիսորն Ալենին հրավիրեց իր ստուդիայում աշխատելու։ Աշխատանքի առաջին իսկ օրերին Թերզյանը ծանոթացավ Ժան Գաբենի և Ալեն Դելոնի հետ. Համաձայնենք`այդքանից հետո իր կյանքը կինեմատոգրաֆի հետ չկապելն անհեթեթություն կլիներ, ճակատագրական սխալ։

Ալենը կինեմատոգրաֆում հայտնվեց խուճուճ ճանապարհով, Սորբոնի տնտեսական բաժնի միջոցով։ Նա գիտական աշխատություն էր գրել ֆրանսիական կինեմատոգրաֆի մասին, իհարկե` տնտեսական տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն է, իսկ Թերզյանը, հավանաբար, ստեղծագործական աշխատանքով էր ցանկանում զբաղվել. և նա կինոպրոդյուսեր դարձավ, այդ ոլորտում նրան պետք եկան Սորբոնում ստացած գիտելիքները։

Այժմ Ալեն Թերզյանը Կանի փառատոնի համաղեկավարն է, Ֆրանսիայի պրոդյուսերների միության և «Սեզար» ֆրանսիական կինոակադեմիայի նախագահը, իսկ նրա պրոդյուսերությամբ նկարահանված ֆիլմերի և այն ֆիլմերի ցանկը, որտեղ նա դեր է խաղացել, մի քանի տասնյակ անուն է ներառում։

Театр оперы и балета им. Спендиаряна. Город Ереван - Sputnik Արմենիա
Կոստան Զարյանի վեպը վերատպվեց որպես իր վերադարձի խորհրդանիշ, բայց տխրեցրեց գրողին

Ժամանակին Թերզյանին շատ զարմացրել էր հայտնի Իվ Մոնտանը։ Արտիստը մի օր խնդրել էր ներկա գտնվել «Աջ ափ, ձախ ափ» ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանման հարթակ նրանք միասին էին գնացել։ Հանկարծ Մոնտանը սկսել է Թերզյանի հետ զրուցել շատ լավ հայերենով։ Պարզվել է, որ Մոնտանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Մարսելի հայերի միջավայրում։

Վերնոյի հետ ծանոթությունից բացի, օգտակար եղավ նաև կինոպրոդյուսերության լեգենդ Ալեքսանդր Մնուշկինի հետ շփումը, նա զբաղվում էր այնպիսի ֆիլմերով, ինչպիսինն են «Фанфан-тюльпан»-ը, «Зануда»-ն, «Великолепный»-ն, «Профессионал»-ը և մի շարք այլ ֆիլմեր։ Թերզյանը, ինչպես անձամբ էր խոստովանում, համոզված չէր, որ կստացվի ռեժիսորի աշխատանքը, այդ պատճառով փորձեց պրոդյուսեր դառնալ։

Իսկ դա հաջողվեց` «Пришельцы», «Между ангелом и бесом», «Фанфан — аромат любви», սրանք մի քանիսն են ավելի քան հարյուրավոր ֆիլմերից, որոնց հետ առնչություն ունի Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետը։ Իսկ 9 տարի առաջ Թերզյանը ֆիլմում ներառեց հայկական թեմատիկան. ճիշտ է` չգիտես ինչու` մաֆիոզների հայկական կլանի մասին։ Ֆիլմ այդ կոչվում է «Замкнутый круг», («Փակ շրջան»)իսկ գլխավոր հայ մաֆիոզներին մարմնավորեցին Գասպար Ուլյեն և Ժան Ռենոն։

Պրոդյուսերը, սակայն, չի համարում, որ պատմական հայրենիքը միայն մաֆիայով է հայտնի։ Հարցազրույցներից մեկում նա ասում էր, որ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը, հատկապես իրեն դուր են գալիս աղջիկները. Թերզյանը Երևանում լինում է թեկուզ ոչ ամեն տարի, սակայն բավական հաճախ։

Եվ մարդիկ էլ նրան շատ են դուր գալիս` իրենց հսկայական ներուժով։ Ֆրանսիայում, ասում է Թերզյանն, ամեն ինչ այլ է` ժողովուրդը միշտ ինչ-որ բանից դժգոհ է, բոլորը բողոքում են` մե՛կ սնունդը նրանց դուր չի գալիս, մե՛կ կոշիկն է անհարմար… Իսկ Հայաստանը, կարծում է պրոդյուսերը, ուժ ունի, հավատ ունի իր ճակատագրի և նրա հանդեպ, որ լավագույն ճակատագրին է արժանի։

Մաեստրոն Հայաստան է գալիս իր հանգիստն անցկացնելու, լավատեսությամբ զինվելու, ուղեղը «վերանորոգելու» և թևավորված և նոր գաղափարներով հետ վերադառնալու համար։

Լրահոս
0