ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այս անգամ արցունքներ չեղան, սակայն մարդկանց հիացմունքը դրանից ավելի պակաս չէր։ Միրիամը կատարեց ռիթմիկ և դինամիկ երգ` կրկին չվախենալով ընտրել բավական բարդ ստեղծագործություն։
Եթե նախորդ անգամ Միրիամը կատարեց բելգիացի Stormae երգացանկից, ապա այս անգամ նա ռիսկի դիմեց` կատարելով Քրիստոֆ Մաեի «Il est où le Bonheur» թարմ հիթը։
Դատելով ստացած 76%–ից` աղջիկը հիանալի ելույթ է ունեցել։
Խոսելու փոխարեն, եկեք նայենք և լսենք։ Եվ աջակցենք Միրիամին եզրափակչում։ 18-ամյա Միրիամն իսկապես արդեն մեծ աստղ է դարձել Քվեբեկում։ Նրան դիֆերամբներ են տալիս ինչպես համացանցի սովորական օգտատերերը, այնպես էլ տարբեր երաժշտական քննադատներ։
Սակայն դա քիչ է, նախնական հարցման համաձայն` Միրիամը եզրափակչում դեռ երկրորդ տեղին է հավակնում։ Աջակցենք նրան։