Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դեռ չի մտածել, որ նստավայրում է նստելու, եթե նրան վարչապետ ընտրեն։ Այս մասին նա այսօր ԱԺ–ում ասաց նա լրագրողներին` պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին։
Մայիսի 8-ին խորհրդարանը վարչապետի ընտրություն կանցկացնի երկրորդ անգամ։ Խորհրդարանական մեծամասնությունը համաձայնել է աջակցել նրա թեկնածությանը։
Ապագայի մասին հարցերին Փաշինյանը հակիրճ պատասխանեց, ընդ որում` ոչ միայն քաղաքականներին, այլև «անվնասներին», օրինակ` իր իմիջի և նստավայրի վերաբերյալ հարցերին։
Հարցին, թե պատրաստվում է նա սափրվել, Փաշինյանը ասաց. «Չգիտեմ, դեռ այդ մասին չեմ մտածել»։ Պատասխանելիս նա ժպտում էր, ի դեպ` դա հանդիպման, երևի, միակ ժպիտն էր նրա կողմից։
Նստավայրի մասին հարցին` արդյո՞ք լինելու է այն Բաղրամյան 26-ում, նախագահական նախկին պալատում, Փաշինյանը պատասխանեց. «Ամեն ինչ որոշվելու է օրենսդրության շրջանակներում։ Կա կարգ, որը սահմանում է պետական նստավայրերը»։