00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միամիտ սպասումներ, կամ ինչու նույնիսկ Հայաստանում ստեղծված ճգնաժամը չի օգնի Բաքվին

© SputnikПрезиденты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев
Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիաների 20 օրերի ընթացքում հայ հասարակության գիտակցության մեջ լիովին տեսանելի էր արցախյան հիմնախնդիրը։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Արցախի մասին հիշում էին նաև այն հեղափոխականները, որոնք ելույթ էին ունենում ցուցարարների առաջ և այն տասնյակ հազարավոր (նույնիսկ հարյուր հազարավոր) մարդիկ, որոնք արգելափակել էին մայրաքաղաքի փողոցները։ Հիշում էին պատգամավորները, քաղաքական գործիչները, լրագրող-տեսաբանները, որոնք վերլուծում էին երկրում կատարվող իրադարձությունները։

Специальное заседание парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք պիտի համախմբենք մեր ուժերը Ադրբեջանի ագրեսիայի դեմն առնելու համար. Փաշինյան

Արցախա-ադրբեջանական շփման գծում ծառայության կանգնած տղաները եռակի ուշադրությամբ հետևում էին հակառակորդի բանակային միավորումների ու զրահատեխնիկայի տեղաշարժին` արդարացիորեն ենթադրելով, որ Հայաստանի ներքին անկայունությունը կարող է Ադրբեջանի համար գայթակղության առիթ դառնալ` երկու տարվա վաղեմության արկածախնդրությունը կրկնելու և կրկին Արցախի տարածք ներխուժելու համար։

Դրա վտանգն իսկապես մեծ է եղել, հատկապես այն ժամանակ, երբ Երևանում հակադիր քաղաքական ուժերը ոչ մի կերպ չեն կարողացել երկխոսության գնալ։

Իսկ երբ մի քանի անգամ բանը հասել է նրան, որ հանրապետական նշանակության միջքաղաքային ճանապարհները փակող ցուցարարներն արգելափակել են անգամ բանակային շարասյուները, որոնք ուղևորվել են մարտական հերթապահության վայր, վտանգը ոչ միայն զգալի է դարձել, այլ բառացիորեն շոշափելի։

Первый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин - Sputnik Արմենիա
Իլհամ Ալիևի հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմանում. Զատուլին

Եկեք հիշենք, որ հենց այդ օրերին են ակտիվացել քաղաքական ուժերը Բաքվում։ Հանրահավաքներ են կազմակերպել, խնդրագրեր առաջադրել` պահանջելով ռազմական գործողություններ սկսել և վերադարձնել «իրենց տարածքները»։

Մյուս կողմից հասկանալի էր, որ հենց այդ օրերին ադրբեջանական բանակային միավորումները և զրահատեխնիկան չեն ճեղքի շփման գիծը։ Թեկուզ այն պատճառով, որ հեղափոխական Հայաստանի վրա (հետևաբար, նաև Արցախի) ուղղված է հարյուրավոր տեսախցիկների և աշխարհի միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։

Իսկ եթե Ադրբեջանը որոշեր գնալ նման արկածախնդրության, ապա դա բավական բացասական կանդրադառնար արցախյան հակամարտության գործընթացում նրա դիրքերի վրա։ Այդ ժամանակ համաշխարհային հանրությունը չէր կարող «լղոզել» այն հարցը (ինչպես 2016թ-ի ապրիլին), թե ամեն դեպքում ով է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, որը գործում է արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում արդեն 25 տարի։

Բացի այդ, Բաքուն իրեն ուղղակի չէր կարող թույլ տալ միակողմանի կարգով սկսել ռազմական գործողություններ, երբ նախօրեին ադրբեջանական ղեկավարության հետ շփվել են միջազգային կազմակերպությունները (նույն ԵԱՀԿ-ը) և գերտերությունների ղեկավարները։

Իզուր չէ, որ Լավրովի հետ Նալբանդյանի չնախատեսված հանդիպումից հետո (Հայաստանի արտգործնախարարը մեկնել էր Մոսկվա), Սերգեյ Վիկտորովիչը հեռախոսով իսկույն կապվել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի հետ։ Նրանք երկար զրուցել են արցախյան խնդրի մասին։

Իզուր չէ, որ ԱՄՆ նախագահ Թրամփն Ալիևին ուղղված իր շնորհավորական հեռագրում (հերթական անգամ ընտրվելու համար) ընդգծել է, որ պատրաստ է օգնել վերջինիս «ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման» գործընթացում։

Показательные выступления на 25-летии Ракетных войск и артиллерии РА - Sputnik Արմենիա
Արցախը հերքում է Բաքվի տեղեկությունը և հորդորում է տուրք չտալ հակառակորդի սադրանքներին

Սակայն նույնիսկ այդ պայմաններում ադրբեջանական բանակը շտապել է օգտվել ստեղծված իրավիճակից և փորձել բարոյական ճնշում գործադրել հայկական կողմի վրա` խոշոր զորաշարժեր անցկացնելով հայկական առաջապահ դիրքերի տեսանելիության գոտում։

Իրականում, մայիսի սկզբին ադրբեջանական բանակն ամեն տարի կազմակերպում է ռազմական ուժի և զրահատեխնիկայի ցուցադրություն Արցախի տեսանելիության գոտում։ Այդպիսով փորձում է «սուր ճոճել» և մայիսի 9-ի՝ եռատոնի նախաշեմին լրացնել «թերարժեքության բարդույթը։

Նման դեպքերում սադրանքները, իհարկե, բավական հավանական են, սակայն հենց այդ օրը հայկական դիրքերին նպատակաուղղված հարվածելու փորձեր մինչև հիմա դեռ չեն եղել։

Ամենագլխավորը` Ադրբեջանը ներկա իրավիճակում թույլ չի տա իրեն կտրուկ շարժումներ շփման գծում, թեև (դատելով ադրբեջանական ԶԼՄ-երում հրապարակումներից) շատ ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Կասպիական խավիար` լռության դիմաց. ԵԽԽՎ-ում ձախողվել է Բաքվի մարտավարությունը

Բաքվում հիանալի հասկանում են, որ ցանկացած իրական վտանգ, որը սպառնում է Արցախի անվտանգությանը, կնպաստաի հայ հասարակության համախմբանը, որը հիմա` հեղափոխական շրջանում, պառակտված է երկու մասի։

Բաքվում միամտաբար հույս ունեն, որ այդ պառակտումը ժամանակի ընթացքում կխորանա։ Այնքան, որ այդ ժամանակ Արցախը կարելի է հեշտ ու հանգիստ վերցնել։ Հավանաբար, մոռացել են երկու տարվա վաղեմության դեպքերը, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրը Ստեփանակերտում հավաքվել էին հարյուր հազարավոր կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից։

Մարդիկ օր ու գիշեր կանգնած էին Ստեփանակերտի կառավարական շենքի առջև` պահանջելով իրենց զենք հանձնել և ուղարկել սահմանի առավել վտանգավոր հատվածներ։

Այնպես որ, ի սկզբանե պետք է հասկանալ, որ ներքաղաքական ցանկացած դասավորության դեպքում, որը կստեղծվի Երևանում մայիսի 8-ից հետո, մեր արևելյան հարևանին ռազմական առումով ոչինչ բաժին չի ընկնի։

Լրահոս
0