ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 3-7-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում մայիսի 3-7-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ։