ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները միացել են ցուցարարներին, որոնք փակել են օդանավակայանը։ Sputnik Արմենիայի տվյալներով` բողոքի ակցիաներին միացել են հերթափոխը հանձնած աշխատակիցները։ Օդանավակայանը շարունակում է նորմալ գործել։
Օդանավակայանի աշխատակիցները ոտքով գնացել են M5 հիմնական մայրուղու կողմ, որտեղ ցուցարարները վաղ փակել են խաչմերուկը։
Վաղ առավոտյան մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են փողոցը, որը տանում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։ Ակցիան մեկնարկել է 08։10-ին։
Մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել խաչմերուկում։ Ոստիկանները սկզբում համոզում էին ցուցարարներին, որ գոնե բաց պահեն ճանապարհի մի հատվածը, բայց նրանց փորձերն ապարդյուն անցան։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։