https://arm.sputniknews.ru/20180501/armenia-avtovtar-mah-11777946.html
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի ավտովթարի հետևանքով 37–ամյա տղամարդ է մահացել
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի ավտովթարի հետևանքով 37–ամյա տղամարդ է մահացել
Sputnik Արմենիա
Volkswagen Vento–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։ 01.05.2018, Sputnik Արմենիա
2018-05-01T11:04+0400
2018-05-01T11:04+0400
2018-05-01T11:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/793/98/7939802_0:112:1001:675_1920x0_80_0_0_c37b633f775f0f609ef24efb330467ec.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/793/98/7939802_0:0:905:679_1920x0_80_0_0_6021f8a264f8935d44e333faec582ece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, պատահարներ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի ավտովթարի հետևանքով 37–ամյա տղամարդ է մահացել
Volkswagen Vento–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի պատճառով 37–ամյա վարորդը մահացել է։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Երեկ՝ ապրիլի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 NQ 545 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Չիլինգարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ժամը 04։00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։