00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանն ուշացավ Կարեն Կարապետյանին սատարելու հարցում. քաղաքագետ

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը չի կարող չանհանգստացնել Քոչարյանին, որը Հայաստանում զգալի բիզնես ունի։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է օգնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, բայց իշխանության համակարգն արդեն հնարավոր չէ փրկել, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«ՀՀԿ–ի դարաշրջանի» ավարտը. իշխանությունն ու Փաշինյանը թայմաութ են վերցնում

Նշենք, որ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանել էր Հայաստանում ստեղծված իրավիճակը։

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ` սա լիովին այլ ծայրահեղություն է»,- ասել էր նա։

«Քանի որ Հայաստանում իրավիճակը փոխվում է ամեն ժամ, կարծում եմ` Քոչարյանի գնահատականներն ուշացել են։ Նա փորձում է ամրապնդել Կարեն Կարապետյանի դիրքերը, և հասկանալի է, որ կտրականապես դեմ է Նիկոլ Փաշինյանին», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` Փաշինյանի իշխանության գալը մտահոգում է ՀՀ երկրորդ նախագահին, քանի որ նա տարբեր թելերով կապված է Սերժ Սարգսյանի հետ։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կհասնի՞ արդյոք Փաշինյանը վարչապետի աթոռին

Ըստ Բոզոյանի` Քոչարյանը ոչ թե ուզում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, այլ պարզապես փորձում է մեսիջ ուղարկել կառավարման խարխլված համակարգին, որպեսզի Փաշինյանը չկարողանա ամբողջությամբ փոխել իշխանությանը։

«Սակայն ես կարծում եմ, որ այդ ջանքերն ուշացած են, քանի որ համակարգը լիովին վարկաբեկված է և հնարավոր չէ վերականգնել, Քոչարյանն օբյեկտիվ իրականությանը չի տիրապետում», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի կարծիքով` բոլորը, այդ թվում Քոչարյանը, մտավախություն ունեն, որ Փաշինյանի իշխանության գալով կփոխվեն բիզնես-գործունեության կանոնները։ Իսկ Հայաստանում հասարակությունը դժգոհ է, որ օլիգարխիան ներխուժել է պետական կառույցներ և մյուսներին թույլ չի տալիս ազատ բիզնես վարել։

Քոչարյանը, քաղաքագետի կարծիքով, երկար ժամանակ լռում է` հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանը կկարողանա գլուխ հանել իրավիճակից, բայց դա տեղի չունեցավ։

Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածուի ընտրության հարցը կքննարկվի վաղը ԱԺ հատուկ նիստում։ Վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։

Նոր Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավար է դառնում վարչապետը։ Նրան ընտրում է խորհրդարանը։ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, բայց իր թեկնածուին կուսակցությունը չի առաջադրել։

Եթե վաղը վարչապետ չընտրվի, երկրորդ անգամ է քվեարկություն լինելու։ Եթե կրկին արդյունք չգրանցվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են նշանակվելու։

Լրահոս
0