00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կհասնի՞ արդյոք Փաշինյանը վարչապետի աթոռին

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции "Елк" в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн
Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, այդ փաստը բավականին արտասովոր երևույթ կդառնա ժամանակակից քաղաքական իրականությունում. ԱԺ փոքրամասնության վարչապետը գոնե միառժամանակ կգլխավորի այն կառավարությունը, որը ձևավորել է քաղաքական մեծամասնությունը։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանում իշխանության ռոտացիան, թերևս, մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Հենց «թերևս», որովհետև շատ բան կախված է Ազգային ժողովի քվեարկությունից, որը նախատեսված է վաղը։ Խորհրդարանը մայիսի 1-ին նոր վարչապետ կընտրի։ Այդ պաշտոնում միակ թեկնածուն բողոքի ցույցերի առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. Փաշինյանը` կառավարության կազմի փոփոխության մասին

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը հրաժարվել է առաջադրել իր թեկնածուին։ Նման որոշում է ընդունել նաև «Ծառուկյան» դաշինքը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ժողովրդի թեկնածուին, այսինքն Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին։ Եվս մեկ քաղաքական ուժ` ՀՅԴ-ն, նույնպես աջակցել է «Ելք» խմբակցության ղեկավարին։

Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։

Կգնա՞ արդյոք իշխանության կուսակցությունը սաբոտաժի

ՀՀԿ-ն տեսականորեն կարող է ձախողել վաղվա ընտրությունը` օգտվելով ձայների մեծամասնությունից (58 պատգամավոր), ինչից հետո ստիպված կլինեն մեկ շաբաթ հետո նորից քվեարկություն անցկացնել։ Այդ դեպքում վարչապետի թեկնածուն արդեն պետք է ունենա առնվազն 32 պատգամավորի աջակցությունը։

Եթե Փաշինյանը չընտրվի մայիսի 1-ին, ապա նա երեք ուղի ունի` կա՛մ վերսկսել քաղաքացիական անհնազանդության լայնածավալ ակցիաները` նպատակ ունենալով ճնշում գործադրել իշխանության կուսակցության վրա, կա՛մ շարունակել նրանց հետ բանակցությունները, փորձել նրանց իր կողմ գրավել, կա՛մ երկու տարբերակն էլ միաժամանակ։ Բանակցությունները կարող են ուղեկցվել ցուցարարների` իշխող կուսակցության նկատմամբ ճնշումով։ Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ այդ ճնշումը բավական արդյունավետ է գործում։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանն ինձ չհամոզեց»

Ըստ էության, քաղաքական գործիչը պետք է հանրապետականներին համոզի, որ վարչապետ ընտրվելու դեպքում ոչ մի հաշվեհարդար ու դատ-դատաստան չի լինի։ ՀՀԿ-ն, որը բիզնեսի և իշխանության միաձուլումն է, եղել է Փաշինյանի սուր քննադատության մշտական թիրախը, երբ նա «շարքային» պատգամավոր էր։

Հիմա քաղաքական գործիչը պետք է համոզի այդ մարդկանց քվեարկել իր օգտին։ Եթե այդ խնդիրը չլուծվի, և վարչապետին չընտրեն նաև երկրորդ փուլում, ապա Ազգային ժողովն օրենքի ուժով կլուծարվի, և կնշանակվեն օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններ։

Քաղաքական դեժավյու՞

Արտահերթ ընտրությունների անցկացումը Փաշինյանի համար ամենաանցանկալի սցենարն է։ Դժվար չէ գուշակել ընտրությունների ճակատագիրը ՀՀԿ-ի մոտ վարչական և ահռելի ֆինանսական պաշարների առկայության, «թաղային հեղինակությունների» աջակցության պայմաններում։ Ընտրությունների ներկա վարկանիշային համակարգի դեպքում այդ «հեղինակությունները» բավականին կարևոր դեր են խաղում գործող իշխանության վերարտադրության համար։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ է լավ ապրելու ժողովուրդը

Տվյալ իրավիճակում Փաշինյանին մնում է միայն հույսը դնել փողոցային ակցիաների և մարդկանց անզիջողականություն վրա այն դեպքում, եթե ունևոր հանրապետականները փորձեն կաշառել ընտրողներին։ Նման ընտրություններում Փաշինյանի համար դրական ելքը բոլորովին երաշխավորված չէ, քանի որ աղքատության նման մակարդակի դեպքում միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց քվեն վաճառել 10 հազար դրամի համար։

Նիկոլ Փաշինյանը` վարչապետ

Բայց կա նաև այլ սցենար, այն է` բողոքի շարժման առաջնորդին ամեն դեպքում ընտրում են վարչապետի պաշտոնում։ Փաշինյանն այդ դեպքում դառնում է փոքրամասնության վարչապետ, որը բավական արտասովոր երևույթ է ժամանակակից քաղաքական իրականությունում։ Փոքրամասնություն կազմող ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գլխավորում է կառավարությունը` ձևավորված քաղաքական մեծամասնության կողմից։ Հայկական իրականությանը մի քիչ մոտ իրավիճակ է եղել Վրաստանում 2012-2013թթ-ին, երբ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդդիմություն է եղել խորհրդարանական ընտրություններում հաղթած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ։ Վրաստանի քաղաքական կյանքն այդ ժամանակ նման է եղել մեծ թատրոնի։

Դժվար է ասել, թե ինչպես կաշխատեն Փաշինյանը և հանրապետական պատգամավորները։ Կոնֆլիկտային իրավիճակներ կարող են առաջանալ, երբ Փաշինյանը փորձի փոխել Ընտրական օրենսգիրքը` հրաժարվելով ռեյտինգային համակարգից։ Քաղաքական գործիչը չի թաքցնում, որ մտադիր է հրաժարվել այդ համակարգից, ինչն անմիջականորեն հարվածում է քաղաքական մեծամասնության շահերին, և չի կարելի բացառել, որ խորհրդարանում այդ մեծամասնությունը բարեհաջող կերպով կձախողի Փաշինյանի կառավարության առաջադրած օրենսդրական շտկումը։ Նոր վարչապետն ընտրվելուց 15 հետո պետք է նշանակի կառավարության անդամներին, իսկ 20 օրվա ընթացքում կառավարության ծրագիրը ներկայացնի պատգամավորների հաստատմանը և մերժում ստանա։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի էջը թարմացվել է. ԱԺ–ն շտկումներ է արել պատգամավորի կենսագրությունում

Սահմանադրության 151 հոդվածի համաձայն` այդ դեպքում խորհրդարանը լուծարվում է իրավունքի ուժով, և կրկին նշանակվում են արտահերթ ընտրություններ։ Փաշինյանը մինչև խորհրդարանի լուծարումը պետք է հասնի նրան, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և ռեյտինգային համակարգը չեղարկվի, այլապես որակապես նոր իշխանություն ձևավորելու դեպքում նրա բոլոր ջանքերը կարող են հօդս ցնդել։ Կկարողանա՞ արդյոք քաղաքական գործիչը համոզել հանրապետական գործընկերներին ընտրական համակարգի բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության հարցում։ Չէ՞ որ մեծամասնության ներկայացուցիչներից շատերի համար վարկանիշային համակարգից հրաժարվելը նշանակում է կրակել սեփական ոտքին… Նման իրավիճակում շատ բան կախված է Փաշինյան բանակցողի կարողություններից ու տաղանդներից, ինչպես նաև նրանից, թե նա ինչ կարող է խոստանալ հանրապետականներին` իր ջանքերին աջակցելու դիմաց։

Ինչպես երևում է, մայիսի 1-ին ընտրությունների ելքը որոշ առումով կարող է լույս սփռել Փաշինյանի և քաղաքական մեծամասնության միջև փոխհարաբերությունների հետագա պարադիգմայի վրա։ Եթե «Ելք» խմբակցության ղեկավարը կարողանա իր կողմ գրավել հանրապետականների տասնյակ ձայներ, ապա Ընտրական օրենսգիրք ձևավորելու հեռանկարներն արդեն աղոտ չեն լինի։

Լրահոս
0