ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի պատճառով 30–ամյա վարորդը տեղում մահացել է։
Ապրիլի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած, առկա է նաև գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա. Ա.-ը (1988 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: