00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես իշխանափոխությունը կանդրադառնա երկրում բիզնեսի զարգացման վրա

© Sputnik / Aram NersesyanПосетители книжного магазина "Букинист"
Посетители книжного магазина Букинист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում տասնհինգ օրվա ընթացքում իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Շատերը փոփոխությունների են սպասում։ Սակայն ինչպես կազդի իրավիճակը բիզնես հատվածի վրա... Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե դրա հետ կապված ինչ կանխատեսումներ կան։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանում փոքր և միջին բիզնեսը զարգացնելու անհրաժեշտության մասին շատ է խոսվել, սակայն իշխանությունները ոչ բոլոր քայլերն են հաջողությամբ իրականացրել։ Զարմանալի չէ, որ նոր իշխանության հետ հայերը մեծ հույսեր են կապում` ինչպես փոքր և միջին բիզնեսի տեսանկյունից, այնպես էլ ներդրումային ոլորտի զարգացման։ Չէ՞ որ տնտեսության հենց այդ ոլորտներն են ապահովելու հետագայում դրա կայուն աճը, ինչն իր հերթին կբերի երկրում սոցիալական կյանքի բարելավմանը։

Встреча врио Премьер-министра Карена Карапетяна с Самвелом Карапетяном (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կարապետյանն ասել է` Հայաստանի իրավիճակն ինչպես կանդրադառնա ներդրումային ծրագրերի վրա

Շատերին են մտահոգել այն ժամանակվա դեռ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսքերն այն մասին, որ ներդրումային ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին ամենամոտ ժամանակներում, այժմ սառեցված են։ (Հիշեցնենք, որ այս մասին նա ասել է դեռ զանգվածային ցույցերի ժամանակ)։

Սակայն, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, համաշխարհային փորձն ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ այսպես կոչված «թավշյա» կամ «գունավոր» հեղափոխությունների ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա չի կարելի բացասական անվանել։

«Դրանում մենք համոզվում ենք Հարավսլավիայի, Ուկրաինայի և մասնավորապես Վրաստանի օրինակով։ Առավել ևս, երբ հեղափոխությունն իրականացվում է խաղաղ ճանապարհով, առանց բախումների, ինչպես եղել է Վրաստանում, դրա ազդեցությունը բիզնեսի վրա բավական բարենպաստ է։ Մեզ մոտ իրավիճակը ևս դրական է, թեև ոչ ստանդարտ, քանի որ ՀՀԿ-ն, որի ձեռքերում է մանդատների մեծամասնությունը, չի առաջադրել իր թեկնածուին», — ասաց փորձագետը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, դեռևս տպավորություն է ստեղծվում, որ կողմերը պատրաստ են միմյանց ընդառաջ գնալ։ Նա նշեց, որ նման դիրքորոշումը երկրի շահերից է բխում։

Մարգարյանը նաև ավելացրեց, որ նման «թավշյա հեղափոխությունների» դեպքում այն ուժը, որն իշխանության է գալիս, հասարակության մեծ մասի վստահությունն ու համակրանքն է վայելում։

«Իսկ մեր դեպքում դա նաև սփյուռքն է, որի մեծ մասը աջակցում է այդ ուժին։ Բնականաբար, դա բարենպաստ կանդրադառնա տարբեր տնտեսական ծրագրերի իրականացման վրա», — ընդգծեց նա։

Փորձագետի կարծիքով` այլ ոչ պակաս կարևոր գործոնը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ բիզնեսի վրա, հարկային քաղաքականության մեջ հավանական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրումն է։

Туристы - Sputnik Արմենիա
«Թավշյա հեղափոխության» հետևանքները, ո՞ր ապրանքների սպառումն է ավելացել, ովքե՞ր են տուժել

Վահագն Խաչատրյանն իր հերթին կարծում է, որ ներկա պարագայում անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ ստեղծված իրավիճակին։

«Բիզնեսն ու ներդրումները կայունություն են սիրում, և այդ առումով շատ կարևոր է, որպեսզի ստեղծված իրավիճակը արագ լուծում ստանա` արագ ձևավորվի կառավարությունը, որը հասարակությանը կներկայացնի, թե ինչ է սպասվում ապագայում։ Այսինքն` պետք է «ճանապարհային քարտեզ» լինի, որով մենք կառաջնորդվենք հետագայում։ Սա առաջին քայլն է, հատկապես նրանց համար, ովքեր Հայաստանի հետ որոշակի բիզնես հույսեր են կապում», — ասաց նա։

Փորձագետի խոսքով` բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մեխանիզմների հետ կապված արդեն հայտարարություններ կան։

«Սրանք այն ցավոտ թեմաներն են, որոնք արդիական են Հայաստանի համար վերջին 20 տարվա ընթացքում, և որոնց պատճառով էլ տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», — ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց, որ ներդրողները դեռ հստակ քայլերի են սպասելու։ Նրա կարծիքով` նրանց ամենից շատ մտահոգում է, թե ինչ կառավարություն է ձևավորվելու, ինչ պայմաններ է այն ստեղծելու ներդրումների համար և ինչ հարաբերություններ է կառուցելու մյուս պետությունների հետ (թեև արդեն հայտարարություններ են արվել, որոնց համաձայն` այդ առումով առանձնակի փոփոխություններ չեն նախատեսվում)։

Իրավիճակի շուտափույթ լուծումը, փորձագետի կարծիքով, բարենպաստ կազդի նաև փոքր և միջին բիզնեսի վրա։ Նա կարծում է, որ այն իրավիճակը, որը երկրում կար մինչև հեղափոխությունը, չէր նպաստում ո՛չ ձեռնարկատիրության զարգացմանը, ո՛չ էլ ներդրումային ոլորտի։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Առավել արդյունավետ միջոցը «երկու բանալին» է, կամ ինչպես դուրս գալ հայաստանյան ճգնաժամից

«Այն մոդելը, որը Հայաստանում գործում էր այս տարիների ընթացքում, նպատակ ուներ ճնշել փոքր և միջին բիզնեսը և ամեն կերպ աջակցել խոշոր բիզնեսին։ Վերջինն իր հերթին օգտվում էր ինչպես իշխանության հովանավորությունից, այնպես էլ սեփական լծակներից, քանի որ դրանց տերերը քաղաքական բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Թեև դա օրենքի խիստ խախտում է, սակայն բոլորը դրա վրա աչք էին փակում, և արդյունքում փոքր և միջին բիզնեսը պարզապես զարգանալու հնարավորություն չուներ», — պարզաբանեց Խաչատրյանը։

Փորձագետի կարծիքով` երբ փոքր և միջին բիզնեսը մեծ դեր է խաղում երկրի տնտեսության մեջ, նման հեղափոխությունների անհրաժեշտություն չի առաջանում` իսկ մեզ մոտ տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։

Նա հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությանը կհաջողվի վերջապես գործնականում պայմաններ ստեղծել երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև զարգացնել ներդրումային ոլորտը։

Լրահոս
0