00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա հեղափոխության» հետևանքները, ո՞ր ապրանքների սպառումն է ավելացել, ովքե՞ր են տուժել

© Sputnik / Asatur YesayantsТуристы
Туристы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահավաքներից ամենից շատ տուժել են հագուստի խանութները, ինչպես նաև Հանրապետության հրապարակից հեռու գտնվող հաստատությունները։ Ավելացել են կապի բջջային օպերատորների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցների աշխատանքի ծավալները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Երևանի բողոքի ցույցերն անդրադարձել են հասարակության բոլոր շերտերի վրա, քանի որ նրանք նույն փողոցներով են քայլում։ «Սանիթեք» ընկերության աշխատակից Արտակ Մանուկյանին մտահոգում է այն, որ փողոցներն ավելի են աղտոտվել։

День независимости отметили в Армении. Туристы - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկները ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին, լուսանկարներ, տեսանյութեր անում

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքում, հատկապես կենտրոնում, աշխատանքը կրկնակի ավելացել է։ Սակայն մենք չենք բողոքում, հոգով և սրտով մենք մեր ժողովրդի հետ ենք։ Մեր առաքելությունը` քաղաքը մաքրելն է», — ասաց Մանուկյանը` դատարկելով հերթական աղբամանը։

Արտակն ու իր գործընկերները փոխել են իրենց աշխատանքային գրաֆիկը. ցույցերի օրերին փողոցները մաքրում են երեկոյան 21:00-ից հետո, քանի որ ցերեկը փակ փողոցների և քայլարշավի պատճառով ոչինչ անել հնարավոր չէ։

Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Ամիրյան փողոցի սրճարաններից (որտեղ ամեն երեկո հավաքվում են ցուցարարները) մեկի աշխատակիցները նույնպես ստիպված են եղել հարմարվելու նոր իրողություններին։

«Առաջին օրերին մենք աշխատանքից ուշանում էինք խցանումների պատճառով։ Այժմ հետևում ենք նորություններին` հասկանալու համար, թե երբ արթնանանք և ինչպես աշխատանքի հասնենք։ Մատակարարները ևս ուշացնում են ապրանքի մատակարարումը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Արմանը (անունը փոխված է)։

Սակայն այս ցույցերը միայն անհարմարավետություն չեն ստեղծում, հանրահավաքների օրերին (այսինքն գրեթե ամեն օր` ապրիլի 13-ից սկսած) սրճարանի առևտրաշրջանառության ծավալը նկատելիորեն աճել է։ Հիմնականում այցելուների հոսք է նկատվում ժամը 17։00-ից մինչև կեսգիշեր։ Ցանցի մյուս սրճարանում, որը Հանրապետության հրապարակից մի քանի հարյուր մետրի վրա է գտնվում, հակառակը` վաճառքներն անկում են ապրել։ Նման պատկեր է գրեթե բոլոր սրճարաններում և ռեստորաններում. որքան Հանրապետության հրապարակից հեռու, այնքան ավելի քիչ մարդ է մտնում և աշխատանքն է քիչ։

Ситуация на перекрестке проспекта Саят Нова и улицы Абовяна (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է եղել. մի շարք փողոցներ փակ են

Ի՞նչն է ավելի շատ վաճառվում

Բողոքի քայլերթի բոլոր օրերին ամենից լավ ջուրն է վաճառվել, ծխախոտը, արևածաղիկը, հացաբուլկեղենը և քաղցրավենիքը։ Մատակարարները ստիպված են օրական երկու անգամ առաքել նշված ապրանքները։

«Եթե սովորական օրերին ցերեկային վաճառքների ծավալը կազմում էր 200 հազար դրամ (415 դոլար), ապա այժմ օրական 1,5 մլն-ի առևտուր է լինում։ Ավելի շատ ջուր, հյութեր և ծխախոտ են գնում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ամիրյան փողոցում գտնվող խանութներից մեկի սեփականատեր Գոռ Հակոբյանը։

Թեև նա ցույցերին չի մասնակցում, սակայն աջակցում է ժողովրդի նախաձեռնությանը։ Նրան չի զայրացնում այն փաստը, որ օրվա ընթացքում փողոցները փակ են լինում, իսկ ավտոմեքենան էլ կայանելու տեղ չի գտնում։

«Եթե այս այսպես կոչված զոհաբերությունը երկրին օգուտ կբերի, ապա ես պատրաստ եմ դրան։ Երեկ ոտքով եմ ապրանք բերել «Սուրմալու» առևտրի կենտրոնից և ոչինչ ինձ հետ չի պատահել», — ասաց Հակոբյանը։

Ի՞նչ են մտածում զբոսաշրջիկները

Հայաստանում ընթացող ցույցերն ամենից շատ զարմացրել են Արաբական Էմիրություններից ժամանած զբոսաշրջիկներին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նացիոնալ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Սարգիս Ղազարյանը։ Հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ, այնտեղ հանգստացող հյուրերը Երևանում տեղի ունեցող իրադարձությունների էպիկենտրոնում են։

«Ասիացիները, իրանցիները, ռուսաստանցիները և արաբները այլ կերպ են ընկալում Երևանի իրադարձությունները։ Օրինակ` արաբները զարմանում են, երբ բողոքի ցույցերի ժամանակ թանկարժեք ավտոմեքենաներ են տեսնում, որտեղ մարդիկ են նստած դրոշներով։ Նրանց զարմացնում է այն, թե ինչին են դժգոհում արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերը», — ասաց Ղազարյանը։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Նալբանդյանը վստահ է` զարգացած երկրում չեն հանդուրժի մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտումը

Նրա խոսքով` այս իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ զբոսաշրջության վրա։ Առաջին օրերին մի շարք հյուրանոցներում ամրագրումը չեղարկվել էր։ Սակայն եթե ոմանք սպասում են մինչև Երևանում բողոքի ալիքը հանդարտվի, մյուսները հաճույք են ստանում իրավիճակից։

«Հինգ տարի առաջ, երբ Եգիպտոսում հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, տուրօպերատորները անմիջապես «ուղևորություն դեպի բարիկադներ» փաթեթը ստեղծեցին։ Այստեղ նման մարտեր չկան, ցույցերը խաղաղ բնույթ են կրում, սակայն շատերին ամեն դեպքում հուզում են իրադարձությունները` նրանց համար հետաքրքիր են դրանք», — ասաց Ղազարյանը։

Հագուստի խանութների տերերը և բջջային օպերատորները դեմ են ցույցերին

Ամենից շատ ցույցերից տուժել են հագուստի խանութները։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի հագուստի խանութներից մեկի մենեջեր Արտակը, երբ սկսվեցին ցույցերը, գնորդների թիվը կտրուկ կրճատվեց։

«Դա մի շարք գործոններով է պայմանավորված։ Մարդկանցից ոմանք ցույցերի են մասնակցում, մյուսները տանից դուրս չեն գալիս, և առավել ծանրակշիռ գործոնը` զբոսաշրջիկների թիվը կրկնակի նվազել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ», — ասաց Արտակը։

Քրտնաջան ստիպված են աշխատել նաև բջջային ցանցի օպերատորները։

Город Ереван. Мужчина курит трубку - Sputnik Արմենիա
Կգա՞ն արդյոք ռուսները Հայաստան մայիսյան տոներին. տուրօպերատորների մեկնաբանությունները

«Վերջին տասը օրերին վեբ և բջջային ինտերնետի սպառման ծավալների կրկնակի աճ է նկատվել։ Մարդկանց կուտակման վայրերում օպերատորները ստիպված են հզորացնել կապը։ Համենայնդեպս, մեզ դեռ բողոք չեն ներկայացրել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։

Լրահոս
0