00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիաները և Արցախը. հաջողվե՞լ է արդյոք կանխել պատերազմի նոր հնարավորությունը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Республики Нагорный Карабах
Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև հայկական բանակի ավելի մեծ հնարավորությունները հակամարտության գոտում կայունության պահպանման գրավական են։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ներքաղաքական հակասություններն այս օրերին հասարակության ուշադրությունը փոքր-ինչ շեղել են Արցախի շուրջ առկա իրավիճակից։ Միաժամանակ, դատելով բազմաթիվ հրապարակումներից, այդ թվում` Հայաստանի ՊՆ տեսագրություններից, Բաքուն լրջորեն դիտարկել է նոր թեժացման հնարավորությունը։

Կադրերում շփման գծի մոտ երևում են Ադրբեջանի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ ։ Մտավախությունների առիթ են դարձել նախկինում տեղի ունեցած բազմաթիվ նախադեպերը։ Այդպես եղել է, օրինակ, 2008թ-ի մարտին, երբ Երևանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանական կողմը հարձակվեց Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտ։ Իրավիճակը կարող էր կրկնվել նաև այս օրերին։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իմ դիրքորոշումը ԼՂ բանակցությունների շուրջ չի փոխվել. Փաշինյան

Քաղաքագետ Աշոտ Մովսիսյանի կարծիքով` Բաքվում հույս են ունեցել, որ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է ներքին գործընթացների վրա, և քաղաքական ճգնաժամը կհանգեցներ երկրի զինված ուժերի կազմալուծմանը։

Սակայն դա տեղի չունեցավ, ավելին, հայկական ղեկավարությունը կարողացավ ժամանակին կանխատեսել հակառակորդի ծրագրերը։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում փորձագետը նշեց մի քանի գործոններ, որոնք կանխել են սադրանքները, համենայն դեպս, տվյալ փուլում։

«2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո հայկական հետախուզության հնարավորությունները զգալիորեն աճել են։ Մենք կարող են հիմա հետևել հակառակորդի գործողություններին նրա թիկունքում։ Այսօր ոչ մի տեղաշարժ չի վրիպի մեր ուշադրությունից, ինչը թույլ կտա ժամանակին ձեռնարկել պատասխան միջոցներ», — ասաց Մովսիսյանը։

Նրա խոսքով` արցախյան ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր գործողությունները կախված են աշխարհաքաղաքական գործոններից։ Ռազմական գործողությունները վերսկսելու համար ադրբեջանական իշխանություններին միայն ռազմական ներուժը և հասարակական հարցումը բավարար չէ։ Փորձը ցույց է տալիս, որ Արցախում իրավիճակի սրումը կանխում են միջազգային ասպարեզում կոնֆլիկտային իրավիճակները` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ճգնաժամը կամ առճակատումը Մոսկվայի ու Անկարայի միջև, ինչպես դա տեղի է ունեցել 2016թ-ի ապրիլին։

«Հիմա մենք Արևմուտքում տեսնում ենք հակառուսական հռետորության որոշակի թուլացում, դրան զուգահեռ Ռուսաստանը և Թուրքիան զարգացնում են ակտիվ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Բոլոր ուժային կենտրոնների միջև կա համերաշխություն Արցախում նոր սրացում թույլ չտալու վերաբերյալ», — նշեց Մովսիսյանը։

Константин Затулин - Sputnik Արմենիա
Հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնել արցախցիների կարծիքը. Զատուլին

Նա նաև ուշադրություն սևեռեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի` Բաքու կատարած այցին։ Այցը տեղի է ունեցել Հայաստանում բողոքի ակցիաների ֆոնին։ Ինչպես կարծում է քաղաքագետը, բացառված չէ, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ռուսական արտաքին հետախուզության ղեկավարն արձանագրել է Մոսկվայի վճռականությունը` Արցախում ինչ-որ թեժացում թույլ չտալու հարցում։

«Ռուսաստանին այսօր հաջողվել է ամրագրել տարածաշրջանային մրցավարի գործառույթները։ Նրա ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա շատ լուրջ է։ Մոսկվային ձեռնտու չէ այստեղ` իր քթի տակ, նոր սրացումը», — եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի և հայրենակիցների հետ հարցերով Դումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ «Ռուսաստանը չի հեռանա Հայաստանից դժվար պահին»։ Նրա խոսքով` դա պետք է հայտնի լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում։

Լրահոս
0