00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հակահրդեհային վարժանք Երևանի առևտրի կենտրոններում. թերություններ են հայտնաբերվել

© Sputnik / Asatur YesayantsПожар в торговом центре "Ташир" в Ереване
Пожар в торговом центре Ташир в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տաշիր» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում անցկացվել են հակահրդեհային վարժանքներ, պարզվել է, որ թերի է առևտրի կենտրոնների անվտանգության աշխատակիցների պատրաստվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ է կազմակերպել «Տաշիր Ինվեստ Գրուպ» (հասցե՝ Մ․ Խորենացի 33) և «Ռոսիա մոլ» (հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 16) առևտրաժամանցային կենտրոններում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Ինչ է պետք անել հրդեհի պահին. Երևանի խոշոր օբյեկտներում վարժանքներ կանցկացնեն փրկարարները

Վարժանքի նպատակներն են ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Համաձայն վարժանքների սցենարի՝ առևտրի կենտրոններում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, առաջին հարկը ծխապատ է, և առկա է մարդկանց տարհանման խնդիր:

Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարհանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում և այլն:

Անցկացված վարժանքների ընթացքում երկու առևտրաժամանցային կենտրոններում էլ հայտնաբերվեցին որոշակի թերություններ, սակայն «Ռոսիա մոլ»-ում թերությունները համեմատաբար ավելի քիչ էին։ Բավական արդի և աշխատունակ է ժամանցաառևտրային կենտրոնի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, սակայն կան խնդիրներ ազդարարման համակարգի աշխատանքում։ «Տաշիր» առևտրաժամանցային կենտրոնում հակահրդեհային անվտանգության համակարգերի թերություններն ավելի շատ էին, մասնավորապես՝ ազդարարման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, հրդեհաշիջման միջոցների ոչ բավարար քանակը։

Երկու տեղում էլ թերի է առևտրի կենտրոնների անվտանգության աշխատակիցների պատրաստվածությունը, մասնավորապես՝ առաջին օգնության բաղադրիչներին տիրապետելու և այցելուների տարահանման կազմակերպման հարցում։

Пожар в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
Տեսախցիկն արձանագրել է` ինչ է կատարվել հրդեհի պահին «Զիմնյայա վիշնյայի» դահլիճների մոտ

ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Լրահոս
0