ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Իգոր Վոստրիկովը, որը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքին, Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է ծուխը տարածվում կինոթատրոնի դահլիճների մոտ։ Տեսանյութում երևում է, որ մարդիկ սկզբում հանգիստ քայլում են, այնուհետև խուճապ է սկսվում։
Կադրերում երևում է նաև, որ մարդիկ ինքնուրույն են լքել առևտրի կենտրոնը։ Կինոթատրոնի դահլիճների դռները բաց են եղել, այդ թվում նաև «կարմիր» դահլիճինը, որտեղ մահացել են մարդիկ։
Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն` հրդեհի քրեական գործի շրջանակում ձերբակալել և հարցաքննել են 4 մարդու, այդ թվում` տարածքի վարձակալին և առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարին։ Ձերբակալվել են Առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդյոնոկն ու անվտանգության տեղակալը։