ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Այսօր Ազգային Անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում պայթուցիկ սարքերի գործադրմամբ ահաբեկչություն է ծրագրված եղել, որը կանխվել է։
ԱԱԾ-ն 6 անձանց է ձերբակալել, որոնք, ըստ պաշտոնական վարկածի պայթուցիկ նյութ են պատրաստել եւ փորձարկել՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել։
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ձերբակալված անձինք նպատակ են ունեցել ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։