ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանք քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք` երեկ երեկոյան հայտնի էր դարձել, որ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր իր ղեկավարի արտասահմանյան գործուղման մասին տեղեկությունը, բայց այցի նպատակը չէր հստակեցրել։